18:13 - Իրավապահները «ենթադրյալ կասկածանքով» գործարարին իջեցրել են ավտոմեքենայից.Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին         17:20 - Տեսանյութ. Տուժող կողմը շատ մեղք մարդիկ են, խեղճուկրակ,ժողովրդին խաբել են, սա է պրոբլեմը. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան      16:56 - Քաղաքական ապտակը ցավոտ է լինելու, խելքի արի, սա քեզ վերջին զգուշացումն է. Իշխան Սաղաթելյանը՝ Արայիկ Հարությունյանին    

19 հուլ 2016 13:11

«Սասնա ծռեր» խումբն իր պատասխանն ԱԱԾ-ին կփոխանցի այսօր. Տեսանյութ

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը երեկ ԱԱԾ-ի առաջարկ-պահանջը ներկայացրել է «Սասնա ծռեր» խմբի անդամներին: Այս մասին այսօր Խորենացի փողոցում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեք Ենիգոմշյանը` հավելելով, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներն իրենց պատասխանն ԱԱԾ-ին կփոխանցեն այսօր ժամը 19:00-ին:

«Ես երեկ հանդիպել եմ  և՛ Ժիրայր Սեֆիլյանի հետ, և՛ ԱԱԾ ներկայացուցիչների  հետ: «Սասնա ծռեր» խմբին փոխանցել  եմ ԱԱԾ-ի առաջարկ-պահանջը: Նրանք ասել են, որ ԱԱԾ-ի  պատասխանն իմ միջոցով  կտան այսօր երեկոյան ժամը 19 00-ին: Խմբի այդ պատասխանին ԱԱԾ-ն վերաբերեց  դրական տրամադրվածությամբ»,- ասաց ՀԽ անդամը:

Մանրամասները` tert.am-ի տեսանյութում:




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր