18:48 - Ջավախքում բացվեց 2-րդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիան. Լուսանկարներ         18:16 - Սա ամեն տարի կրկնվող խնդիր է բողոքում են՝ ասելով, օդ կամ ազոտ են խառնում. Տեսանյութ      17:58 - Կառավարությունը մի շարք վարչական տուգանքների և պետական տուրքի գծով տույժերի համար համաներում կկիրառի    

14 հուն 2018 16:37

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում ուղևորները ծեծել են միմյանց ու հայհոյել

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում ուղևորները ծեծել են միմյանց ու հայհոյելՀունիսի 14-ին` ժամը 03.40-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության «Բարս» կայանից ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երևան չվերթի օդանավում անկարգ ուղևոր կա: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության պաշտոնական կայքը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված չվերթի ուղևորներ ՌԴ քաղաքացիներ 1982 թ. ծնված Անտոն Ն.-ն, 1987 թ. ծնված Ալեքսեյ Ի.-ն և 1967 թ. ծնված Ալեքսանդր Ֆ.-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ինքնաթիռի սրահում վիճաբանել են միմյանց հետ, տվել են փոխադարձ հայհոյանքներ և ծեծել միմյանց:
Ալեքսեյ Ի.-ի ճակատային հատվածում առկա է տեսանելի մարմնական վնասվածք: Նշված անձինք ժամը 05.20-ին բերման են ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին:
Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր