19:29 - Գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը ահաբեկում և սպառնում է իր հրաժարականը պահանջողներին. Ինչո՞ւ է լռում իշխանությունը. Տեսանյութ         18:15 - Ձնահոսքի մեջ ընկածներին դուրս են բերել. Ֆրանսիայի քաղաքացի լեռնագնացը ՊՆ ուղղաթիռում մահացել է      17:48 - Ինչ արագությամբ կընթանան քաղաքական շարժերը` կախված կլինի, թե ինչ արագությամբ կհաջողի կամ կձախողի կառավարությունը    

14 հուն 2018 18:30

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վլադիմիր Գասպարյանն էն տղեն չի, որ զանգեն ասեն` թողեք կամ մի թողեք. Դոն Պիպո

Ինչպես հայտնի է` Էջմիածին քաղաքի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել` պահանջելով քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը:  Քիչ առաջ Էջմիածնի հրապարակ ժամանեց Արթուր Ասատրյանը` Դոն Պիպոն: Նա լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե հանրահավաքին մասնակցում է որպես 60 հազար բնակիչներից մեկը, ոչ թե որպես կազմակերպիչ: Նրա խոսքով` թավշյա հեղափոխությունն է դարձել պատճառ, որպեսզի էջմիածնեցիները ոտքի կանգնեն: «Նա այս սիստեմի մի մասն է: Եթե սիստեմը հեռացել է, նա էլ պետք է ցտեսություն ասելով գնա և իր կյանքը շարունակի»:
Արթուր Ասատրյանն անդրադարձավ նաև իր և ԱԺ ՀՀԿ խմբակցության գեներալ-պատգամավոր Մանվել Գրիգորյանի հարաբերություններին և Վլադիմիր Գասպարյանի հետ կապված պատմությանը: Ինչպես հայտնի է` Մանվել Գրիգորյանը հայտարարել էր, թե ինքն է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հորդորել չձերբակալել Դոն Պիպոյին: «Այդ հարցը կարող եք պարոն Գասպարյանին տալ: Նա հստակ կպատասխպանի: Առաջինը` պարոն Գասպարյանը այդ տղան չէր, որ ինչ-որ մեկը զանգեր, ասեր` թողեք կամ մի թողեք»,- հավելեց Դոն Պիպոն: 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր