22:09 - ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանի կոչը         17:32 - Կենտրոնական բանկում դոլարի և եվրոյի փոխարժեքները տատանվում են      16:55 - Կորոնավիրուսով վարակված կնոջ շփման շրջանակը պարզվում է. Քաշաթաղի շրջանի ղեկավարը՝ վարակմած դեպքի մասին    

19 հուլ 2016 17:15

Նիհարելը նվազեցնում է քաղցկեղի առաջացման վտանգը

Ավելորդ քաշը և ճարպակալումը մեծացնում են ուռուցքային հիվանդությունների առաջացման հավանականությունը: Այս մասին հաստատել են Fred Hutchinson Cancer Research Center (Hutch)-ի գիտնականները Cancer Research ամսագրում հրապարակված հոդվածում:
Գիտնականների խոսքով՝ ավելորդ քաշը հանգեցնում է արյունատար նոր անոթների առաջացման, ինչը կարող է քաղցկեղային ուռուցքների աճի լուրջ գործոն դառնալ: 
Իսկ ահա նիհարելիս օրգանիզմում վտանգավոր սպիտակուցների մակարդակը նվազում է, հետևաբար, նվազում է քաղցկեղի առաջացման վտանգը:
Գիտնականների հետազոտության համաձայն`ավելորդ քաշի կորուստը հանգեցնում է ճարպային հյուսվածքներում բորբոքային պրոցեսների նվազման և 25 տոկոսով փոքրացնում է ուռուցքի առաջացման հավանականությունը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր