19:08 - Ժողովրդին մեղքերի թողություն պետք չէ, պարտքերի թողություն է պետք         17:15 - Աղմկոտ հայտարարություն Ստեփանակերտում. Փաշինյան-Սահակյան հանդիպում Երեւանում      16:55 - Չեմ կարծում, որ մեր փողոցներում պետք է մեր ղեկավարների խոսքերը փակցնենք.Սա ո՛չ Սովետական միությունն է, ո՛չ Կիմ Չեն Ինի Կորեան    

19 հուն 2018 14:22

«Հակառակորդի կողմից ՊԲ անօդաչու թռչող սարք է խոցվել». Արծրուն Հովհաննիսյան

«Հակառակորդի կողմից ՊԲ անօդաչու թռչող սարք է խոցվել». Արծրուն ՀովհաննիսյանՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից ՊԲ անօդաչու թռչող սարք է խոցվել:
«Հունիսի 19-ին՝ ժամը 11.20-ի սահմանում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան ուղղությամբ սահմանային դիտարկում իրականացնելու ժամանակ հակառակորդի կողմից խոցվել է ՊԲ անօդաչու թռչող սարք:
Չնայած հանգամանքին, որ ադրբեջանական կողմը փորձում է նման քայլերով խոչնդոտել հայկական անօդաչու թռչող սարքերի պաշտպանական կարևոր նշանակության թռիչքները, այդուհանդերձ Արցախի զինված ուժերի հրամանատարությունը վճռական է այսուհետ ևս շարունակելու օդային դիտարկման բնականոն գործընթացը և, միաժամանակ, ինչպես առ այսօր, այնպես էլ այսուհետ պատասխան պատժիչ գործողություններով զսպել հակառակորդի ակտիվությունը օդում և ցամաքում»,- ասվում է գրառման մեջ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր