15:44 - Մարտի 1-ի դեպքերի հետ կապված ամբողջ բեռը դնում են պատմաբանների վրա, թե դուք որոշեք...         15:28 - Հենա մեկին բռնել են, ինչ են անում, որ հիմա էլ մեկին բռնեն. Սարոյանը՝ Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալության մասին      15:10 - 108 հազար դրամից պակաս ստացող ուսուցիչ չի լինի.դասագրքերի 40 տոկոսով թեթևացում են ապահովել երեխաների համար    

20 հուն 2018 15:15

Հասանովին շնորհավորում ենք սեփական տարածքում հողատարածքների «ազատագրման» կապակցությամբ.

Հասանովին շնորհավորում ենք սեփական տարածքում հողատարածքների «ազատագրման» կապակցությամբ.ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությանը՝ իբր «Ադրբեջանն իրականացրել է շատ հաջող գործողություն Նախիջևանում» և վերահսկողություն է հաստատել 11 հազար հեկտար տարածքի վրա:
«Զաքիր Հասանովին շնորհավորում ենք սեփական տարածքում սեփական տասնյակ հազարավոր կիլոմետր հողատարածքների «ազատագրման» կապակցությամբ։ Մեկ իրողության փաստում միայն՝ ադրբեջանցի հողագործների և հովիվների գործունեությունը, որը շուրջ 25 տարի անվտանգ էր, այլևս շնորհիվ «ազատարար» Հասանովի վտանգված է, շեշտում եմ, շնորհիվ ադրբեջանական բանակի ազատարար նախարարի»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր