17:55 - Հայտնի է փորձագիտական կենտրոնում փլուզումից մահացած աշխատակցի ինքնությունը         17:40 - Լեզվի վրա արված դաջվածքը համարվում է նոր ոճային թրենդ. լուսանկարներ      17:36 - Հուլիսի 17-ին ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են    

20 հուն 2018 15:30

Տարիներ առաջ տեղի ունեցած դեպքերը ջրի երես են դուրս գալիս. խուզարկություններ քրեական հեղինակությունների տներում. տեսանյութ

Տարիներ առաջ տեղի ունեցած դեպքերը ջրի երես են դուրս գալիս. խուզարկություններ քրեական հեղինակությունների տներում. տեսանյութՀայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո սկսված բացահայտումների շարքը հասել է նաեւ քրեական աշխարհին: Դեռեւս մայիսի 19-ին Ազգային Անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը, անդրադառնալով քրեական հեղինակություններին, հայտնել էր, որ այդ ուղղությամբ հանձնարարություն է տվել, որ ընդհանուր առմամբ հասկանան բարոյահոգեբանական մթնոլորտը եւ առանձնացնեն այն անձանց (անուներ չհարցնեք, չեմ ասելու), որոնք այսօր ազդում են ժողովրդի վրա. «Մի մասի վրա ազդում են, որովհետեւիրենց այնպես են ցույց տալիս, որիրենք անպատժելի են, եւ իրենց ամեն ինչ թույլատրելի է»: «Ժողովուրդ» օրաթերթը ԱԱԾ տնօրենից հետաքրքրվել էր, թե քրեական հեղինակություններից ում է առանձնացրել, որ նրանցով զբաղվեն: Ի պատասխան`վերջինս ասել էր, որ անուններ չի կարող տալ.«Հիմա պատկերացնո՞ւմ եք` մեկի անունը ես տամ, ինչ է կատարվելու, առնվազն փախնելու են Հայաստանից»: Մեր այն հարցին` բայց արդեն լուրեր կան, որ շատերը իջել են ջրի հատակը, մինչեւանցնի վտանգը, ԱԱԾ պետընշել էր. «Մեր ձեռքերը շատ երկար են, մենք կգտնենք, եթե կարիքը առաջանա, հավաստիացնում եմ Ձեզ` կգտնենք»: Ըստ էության, այս ամենից հետոորեւէ մեկի մտքով չէր անցնի, որ տարիներ առաջ տեղի ունեցած դեպքերին ընթացք կտրվի: Մասնավորապես, քրեական հեղինակություն Արամ Վարդանյանի մասով տուժողը մինչ այդ անցել էր ջրի հատակը, սակայն թավշյա հեղափոխությունից հետո հայտնվել է եւ բողոք ներկայացրել ընդդեմ Արամ Վարդանյանի` Վստրեչի Ապերի՝ ընդ որում բողոքը խիստ անձնական դաշտում է: Իսկ հիմա ամեն ինչի մասին ամենասկզբից Երեկ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ քրեական հեղինակություն համարվող Ա. Վ.-ն կազմակերպել, ղեկավարել եւ անձամբ մասնակցել է զենքի գործադրմամբ,տուժողի կյանքի և առողջության համար վտանգավոր, բռնության սպառնալիքով Գ. Հ.-ի առևանգմանը: Այսպես, Ա.Վ.-ն, կենցաղային հարցերի շուրջ պարզաբանումներ կատարելու և Գ. Հ.-ին պատժելու նպատակով նախնական համաձայնություն էձեռք բերել մի խումբ անձանց հետվերջինիս առևանգումը կազմակերպելու համար: Հիշյալ անձինք իրենց հանցավոր նպատակն իրագործելու դիտավորությամբ, Ա.Վ.-ի ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ 2017թ.հուլիսի 17-ին Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում գտնվող սուպերմարկետի շրջակայքից բռնության գործադրմամբ առևանգել են Գ. Հ.-ին եւ տեղափոխել Երևան քաղաքի բնակարաններից մեկը, որտեղ Ա. Վ.-ն ծեծի է ենթարկել վերջինիս և զենքով սպառնացել սպանել նրան: Շուրջ 3 ժամ Գ.Հ.-ին անազատության մեջ պահելուց հետո Ա.Վ.-ն սպանության սպառնալիքի ներքո նրանից պահանջել է լքել Հայաստանի Հանրապետության տարածքը: Նույն օրը՝ 17.07.2017թ.-ին, Գ.Հ.-ն մեկնել է ՀՀ-ից և վերադարձել 2018թ.ապրիլ ամսին: 2018թ.-ի հունիսի 18-ին Ա. Վ.-ն քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով: Նույնօրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում: Նախաքննությունը շարունակվում է: ՀՔԾ-ի պաշտոնական հաղորդագրությունից էլ պարզ է դառնում, որտուժողԳ.Վ-ն իրավապահ մարմիններին բողոքելու փոխարեն Հայաստանից փախել է եւ հիմանորէ որոշել նախկին վերքերը թարմացնել: Խոստովանենք, որ այս մոտեցումըխիստմտահոգությունների տեղիք է տալիս, որ նախկինում մարդիկ, այլ անձանց հետ այնքան էլ լավ հարաբերություններ չունենալով, փորձում են իրավապահ համակարգին օգտագործել վրեժխնդիր լինելու տարիներ առաջ տեղի ունեցած տարաձայնությունների համար: Իսկ ո՞վ է առեւանգված եւ տուժած Գ.Հ-ն: Պարզվում է, որ,  ըստ մամուլի հրապարակումների, առեւանգված երիտասարդի հիմնական զբաղմունքը կամ «մասնագիտական կողմնորոշումը» կանայք են, ընդորում՝ամուսնացած կանայք: «Վերջինիս հաջողվել է բազմաթիվ կանանց գլուխպ տտեցնել, ապաանցնել գործողությունների բուն ծրագրին՝ հենվել նրանց վրա ու ապրել: Վերջինս իրենով արած կանանց պարբերաբար հորդորել է գումար տրամադրել իր ծախսերի համար, իրեն լավ աչքով նայել, որպեսզի սիրո չափաբաժնում փոփոխություններ չգրանցվեն: Հետաքրքիր զուգադիպությամբ նաընտրել է ճանաչված մարդկանց կանանց ու հարազատներին: Նյութական շահագրգռվածությունից բացի այս մոտեցումը պայմանավորված է եղել նրանով, որսիրել է ընկերների շրջապատում գլուխ գովալ, թե իր սիրային ցանցում են հայտնվել սոցիալական հատուկ ծագում ունեցողները՝ հարուստներն ու ճանաչվածները: Տարբեր առիթներով նա պարծեցել է, թե այս ինչ պաշտոնյայի կամ ճանաչված մարդու կինն իր համար պատրաստ է ամեն ինչի»,- գրվել էր մամուլում: Եվ ահա այստեղ էլ թաքնված է շան գլուխը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Արամ Վարդանյանի հարազատներից մեկը եւս ընկել է այս տղայի թակարդը: Բայց այդ մասին առավել մանրամասն կներկայացնենք առաջիկայում: Արամ Վարդանյանը իր մեղադրանքի մասին «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց կապ հաստատել Արամ Վարդանյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որիր համար անակնկալ էր, ինքը կայքերից էտեղեկացել , որիր նկատմամբ հայտարարվել է հետախուզում . «Ես արտերկրում եմ, առողջական խնդիրների հետ կապված եմ այստեղ, համապատասխան բուժում եմ ստանում, բուժումս ստանալուց հետո, երբ բժիշկները թույլ տան ինքնաթիռ նստել, կվերադառնամ, կհասկանամ, թե ինչէ կատարվում, ես տեղյակ չեմ եղել, որ ինձանով զբաղվում են իրավապահները: Մի քանի օր առաջ Հայաստանում եմ եղել, եւ ամեն ինչ նորմալ էր»: Ինչու է քննում ՀՔԾ-ն «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Հատուկ քննչական ծառայություն՝ հասկանալու, թե ինչումինչ այդ չէին զբաղվում այս գործով,ինչո՞ւ է հիմա Հատուկ քննչական ծառայությունը զբաղվում այս գործով. ի վերջո գործով բարձրաստիճան պաշտոնյա ներգրավված չէ գործում, եւ եթե ներգրավված է, ապա ով է նա: Բացի այդ, ինչո՞ւ է ՀՔԾ-ն հետախուզում հայտարարել մի մարդու նկատմամբ,ում ծանուցում չի ուղարկվել նախաքննական մարմին ներկայանալու համար: Ի պատասխան` ՀՔԾ-ից հայտնեցին, որ գործով պատշաճ դատավարական ընթացքը պահպանվել է, եւ ծանուցում ուղարկվել է: Ինչ վերաբերում է, թե ինչու է գործը քննում ՀՔԾ-ն, ապա վերոնշյալ գործը քննիչի վարույթին է հանձնվել` ՀՀ գլխավոր դատախազի կողմից գործի փաստական հանգամանքներով պայմանավորված բազմակողմանի լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժետությունից ելնելով, ՀՀ քր. դատ. օր. 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերության սահմանված կարգով: Գործով նախաքննությունը շարունակվում է: Այսպիսով, պետք է արձանագրենք, որ հայրենի իրավապահ համակարգը լուրջ փորձության մեջէ եւ պետք է թացը չորից տարբերի, քանի որսկսվել է մի տենդենց. նախկինում ինչ-ինչ մարդկանց վարքից խռոված անձինք վրեժխնդիր են լինում եւ այդ ամենի համար օգտագործում են իրավապահ համակարգին: Իսկ նախկինումլռել են ձկան պես:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:



loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր