17:00 - Ցնցումների մեջ մի ընկեք. Հեղափոխության օրերին ձեր բերած ջրերից խմեք ու անհանգիստ նստեք տեղներդ         16:30 - Պուտինը բոլոր գենոմային կենտրոններին հրահանգել է զբաղվել պատվաստանյութի փնտրտուքով      16:00 - Այսօրվանից կսկսի գործել կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ տրիաժ կենտրոն    

19 հուլ 2016 19:11

Փաստաբանների պալատը կոչով դիմում է ոստիկանության ծառայողներին

Հաշվի առնելով վերջին օրերին ոստիկանության ծառայողների կողմից բերման ենթարկված անձանց իրավաբանական օգնություն տրամադրող փաստաբանների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փորձերը՝
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը կոչ է անում ոստիկանության ծառայողներին.
ապահովել քաղաքացիների Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 64-րդ հոդվածով ամրագրված իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի իրացումը. չխոչընդոտել փաստաբանների մասնագիտական գործունեությանը։
 
Փաստաբաններն իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից խոչընդոտների հանդիպելիս կարող են դիմել՝
–         ՀՀ փաստաբանների պալատի Արագ արձագանքման հանձնախմբին (հեռախոս՝ 077 00-77-92, փաստաբան Գ. Մկրտչյան).
–         ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ ոստիկանության միջև կնքված փոխըմբռնման հուշագրով հանձնախմբին (հեռախոս՝ 091 43-42-10, փաստաբան Ն.Հարությունյան)։
 
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատ


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր