20:23 - Սպանված զինվորների մայրերը ներեցին Աշոտին. ցմահ դատապարտյալը բացում է փակագծերը. Տեսանյութ         18:00 - Տեսանյութ. Այսօր Երուսաղեմում ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Իսրայելը կորոշեն Իրանի դեմ պատերազմի ճակատագիրը      17:38 - Կա վտանգ, որ ԱՄՆ-ն կարող է կետային հարվածներ հասցնել Իրանի ուղղությամբ. Տեսանյութ    

22 հուն 2018 12:20

Մանվել Գրիգորյանի պաշտպանը վարչապետից պահանջել է՝ եթե պարզվի, որ վիրավորել են Գրիգորյանի անունն ու պատիվը, պետք է ներողություն խնդրի. տեսանյութ

Մանվել Գրիգորյանի պաշտպանը վարչապետից պահանջել է՝ եթե պարզվի, որ վիրավորել են Գրիգորյանի անունն ու պատիվը, պետք է ներողություն խնդրի. տեսանյութՁերբակալված պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն ահազանգում է՝ իր պաշտպանյալն ԱԱԾ մեկուսարանում ենթարկվել է խոշտանգումների։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա՝ նշելով, որ այն քաղաքական մթնոլորտը, որը ձևավորվել է Մանվել Գրիգորյանի  շուրջ,  չի կարող նպաստել արդարադատության իրականացմանը։ «Մանվել Գրիգորյանի նկատմամբ կիրառվում է խոշտանգում։ Միջազգային իրավական նորմերով է սահմանված,  որ խոշտանգում է մարդուն այս տարբերակով կալանքի տակ վերցնելը»,-ասաց պաշտպանը։  «Ցեղը ջնջե՛լ, ոչնչնացնե՛լ, սա արդարադատություն չէ, սա կոչվում է ինքնադատաստան»,- ասաց նա։  Պաշտպանը լրագրողներին հիշեցրեց սպարապետ Վազգեն Սարգսյանի այն արտահայտությունը, որ  Մանվել Գրիգորյանն իր ուսերին է կրել Արցախյան պատերազմի 60 տոկոսը։ Լևոն Բաղդասարյանը նաև նշեց, որ այս քրեական գործի շրջանակում պետք է բացառել անհանդուրժողականությունը, և եթե Մանվել Գրիգորյանը կատարել է իրեն մեղսագրվող զազրելի արարքը, ապա նա պետք է պատասխան տա օրենքի առաջ։  Այնուհետև պաշտպանը բաց նամակով դիմեց ՀՀ վարչապետին՝ խնդրելով ապահովել անկողմնակալ քննություն Մանվել Գրիգորյանի գործի նկատմամբ,  և եթե պարզվի, որ վիրավորել են Գրիգորյանի անունն ու պատիվը, պետք է հրապարակային ներողություն խնդրել նրանից, հակառակ պարագայում պաշտպանը վարչապետին խորհուրդ տվեց ստեղծել «տրոյկաներ» և մեղադրվող անձին կախել ու վառել։  Մանրամասները տեսանյութում։ 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր