15:45 - Հայր և դուստր Հովսեփն ու Անուշը Սիրիայում կռվում են թուրքերի դեմ         15:25 - Վրաստանում բազմաթիվ ստեր հորինելով՝ հայերին վերամկրտում են. Տեր Տաթև քահանա Մարուքյան      15:04 - Տեսանյութ.Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացուղությունն ԱԱԾ–ում վատացել է. կրկին տան տանիքի մասին են հարցրել    

23 հուն 2018 12:16

Կրակոցներ Երևանի «Դիվա» գիշերային ակումբի մոտ. կան վիրավորներ

Կրակոցներ Երևանի «Դիվա» գիշերային ակումբի մոտ. կան վիրավորներԱյսօր՝ հունիսի 23-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:30-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայի հարվածներից իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հայկ Թումանյանի գլխավորությամբ: 

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննչական խումբը՝ բաժնի պետ Դավիթ Գևորգյանի և բաժնի պետի տեղակալ Վահե Լաչինյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Բագրևանդ թաղամասում գտնվող «Դիվա» գիշերային ակումբի մոտից:

Այս պահին քննիչները Վ. Լաչինյանի գլխավորությամբ դեպքի վայրի զննություն են իրականացնում: Տեղում աշխատում է նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության ավագ փորձաքրեագետ Վահե Զաքարյանը:

Ոստիկանները, քննիչներն ու փորձագետը դեպքի վայրում հայտնաբերել են բազմաթիվ արնանման հետքեր, կրակված մեկ պարկուճ, ինչպես նաև BMW մակնիշի 26 FF 260 համարանիշի ավտոմեքենա: Ավտոմեքենայի վրա նույնպես կան անրանման հետքեր:

Փաստի առթիվ քննչական բաժնի քննիչ Գևորգ Հովհաննիսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը, հիվանդանոցից էլ իրավապահներին հայտնել են, որ նրանք ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են նաև անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր