Այս պահին ճիշտ չի լինի զոհերի մասին թիվ ասել, բայց քանի որ մարտերն ինտեսիվ են, խոսել այն մասին, թե կորուստներ չունենք կամ չենք ունենա, ճիշտ չի լինի          Պաշտոնական Ստեփանակերտը հերքում է 10 զոհերի մասին տեղեկությունը       Արցախում 10 զինծառայող է զոհվել. Սամվել Բաբայան    

20 հուլ 2016 10:25

«Արևիկ» ազգային պարկի տարածքում բռնկված հրդեհը 7-րդ օրն է չի հաջողվում մարել

Հուլիսի 20-ին՝ ժամը 06:30-ին, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հուլիսի 13-ին՝ ժամը 14։43-ին, ահազանգ էր ստացվել, որ Սյունիքի մարզի Արաքսաշեն գյուղին հարակից հանդամասում այրվում է խոտածածկ տարածք: Պարզվել էր, որ այրվում է մոտ 100 հա խոտածածկույթ, որից 2,5 հա՝ «Արևիկ» ազգային պարկի տարածքում: 

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել էին թիվ 56 ՀՓՋ-ից 22 հրշեջ-փրկարար, Մեղրիի ՈԲ-ից 7 աշխատակից, «Արևիկ» ազգային պարկի 13 և «Մեղրի ՃՇՇ»-ի 6 աշխատակից:

Տեղեկատվություն էր ստացվել, որ հրդեհի օջախը գտնվում է անանցանելի, ժայռոտ հատվածում։ Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, «Արևիկ» ազգային պարկի 25 աշխատակից, ՀՀ ՊՆ թիվ N զորամասի 50 զինծառայող և տեղի 15 բնակիչ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր