17:30 - ՊԵԿ-ը հայտնաբերել է դրոշմավորման ենթակա, ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր         17:10 - Գյադեք այս կողմ անցեք, գյադեք այն կողմ անցեք. ով է թույլ տվել գիշերը ժամը 3-ին մարդկանց բնակարաններից տանեն բաժին      16:35 - Տեսանյութ.Նոր կադրեր՝ Իջևանում ցուցարարների և ոստիկանության միջև    

30 հուն 2018 11:09

«Դինգո Թիմ»-ն այցելել է Մանվել Գրիգորյանի շներին. Շները խնամված էին և կուշտ.տեսանյութ

«Դինգո Թիմ»-ն այցելել է Մանվել Գրիգորյանի շներին. Շները խնամված էին և կուշտ.տեսանյութԴինգո Թիմ» ՀԿ-ի կամավորներն այսօր այցելել են ԱԺ պատգամավոր, Մանվել Գրիգորյանի առանձնատուն՝ տեղում ծանոթանալու այնտեղ պահվող շների վիճակին և այդ մասին հաղորդագրություն են տարածել իրենց ֆեյսբուքյան էջում. «Դինգո Թիմի կամավորները այցելեցին Մանվել Գրիգորյանի առանձնատանը բնակվող շներին՝ կապված վերջերս տարածված տեղեկատվության հետ, որ շները սովամահ են լինում, անգամ ջուր չունեն: Տեղեկությունը չէր համապատասխանում իրականությանը: Շները խնամված էին և կուշտ: Նրանք ունեն հատուկ խնամող: Վանդակում ապրող շները զբոսնում են հերթափոխով:
Սակայն առանձնատան շներից բացի Մանվել Գրիգորյանն ունի շներ նաև այլ տարածքներում: Նրանց մեծ մասին տվել են որդեգրման, որոշ մասը մնացել է: Վաղը կայցելենք նաև նրանց՝ բժիշկների հետ միասին, քանի որ խնամողներն ասացին, որ որոշ շներ ունեն առողջական խնդիրներ:
Վաղը կգրենք ավելի թարմ լուրերով: Այսօր այսքանը»:
 

 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր