17:30 - ՊԵԿ-ը հայտնաբերել է դրոշմավորման ենթակա, ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր         17:10 - Գյադեք այս կողմ անցեք, գյադեք այն կողմ անցեք. ով է թույլ տվել գիշերը ժամը 3-ին մարդկանց բնակարաններից տանեն բաժին      16:35 - Տեսանյութ.Նոր կադրեր՝ Իջևանում ցուցարարների և ոստիկանության միջև    

31 մայիս 2016 12:00

Հուլիսի 1-ից գազը կէժանանա

 

Հուլիսի 1-ից ՀՀ-ում բնական գազի սակագինը սպառողների համար 156 դրամից կդառնա 146.7 դրամ` սպառված յուրաքանչյուր 1000 խմ  բնական գազի  դիմաց։ Այս մասին այսօր հայտարարել է Ռոբերտ Նազարյանը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում կայացված որոշման համաձայն:

Նիստում քննարկվել են բնական գազի  փոխադրման  սակագնի, մատակարարման համակարգի,  օպերատորի ծառայության մատուցման և բնական գազի բաշխման սակագների` «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից ներկայացված հայտը, համաձայն որի` սպառողներին վաճառվող բնական գազի համար սահմանվեցին հետևյալ սակագները.

Ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում  ունեցող բաժանորդների համար բնական գազի սակագինը 146.7 դրամ է` սպառված յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր բնական գազի  համար։

Ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողների համար վաճառվող բնական գազի սակագինը 257.56 ԱՄՆ դոլար է`սպառված յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր բնական գազի դիմաց:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր