11:46 - ՄԻԱՎ-ով վարակված փոքր աղջիկա մասին ավելի մանրամասն. որտեղ, երբ եւ ինչպես է երեխան վարակվել         11:39 - Միքայել Մինասյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին.Աստվածաշնչյան կրքերով շարունակվելու է «եվ փրկեա զմեզ ի չարէ» տրագիկոմեդիան      11:37 - Ով էր Փաշինյանին հարց տվող, « իրենց հողերը պահանջող» ադրբեջանցին    

03 հուլ 2018 17:07

Մենք Գագիկ Ծառուկյանի հետ խնդիրներ չունենք. տեսանյութ

Լիլիթ Հակոբյանը հաստատեց, որ իր որդին` Նիկոլ Հարությունովը, աշխարհի չեմպիոն է, ով երկու տարի է` հետախուզման մեջ է: «Պարոն Ծառուկյանը մեր մոտ ընկերն է: Տղայիս ընտանիքը քայքայվում է, նրա փոքր երեխան լացում է, հորն է ուզում: Երեկ հավաք է տեղի ունեցել. ամուսինս հավաքի ժամանակ գնացել էր պարոն Ծառուկյանի հետ զրուցելու, խնդրեցինք պարոն Ծառուկյանին օգնել, որպեսզի տղաս գա հասնի իր ընտանիքին»,- ներկայացրեց մեր զրուցակիցը: Վերջինիս խոսքով` ամուսնուն որևէ մեկը չի ծեծել. նա սայթաքել է աթոռի վրա: «Ընդամենը ընկել է աթոռի վրա: Ամուսնուս տեսել եմ հիվանդանոցում, դեղերով սրսկված էր: Հնարավոր է` ամուսինս ինչ-որ բան ասած լինի` դեղանյութի ազդեցության տակ: Մենք ոչ մեկի դեմ ոչինչ չունենք, ոչ մեկից չենք վախենում: Ո՞վ կարող է ինձ վախեցնել, ոչ մի խնդիր պարոն Ծառուկյանի հետ չունենք»: Իսկ թե ինչու է նման տեղեկություն տարածվել և որն է դրա նպատակը, Լիլիթ Հակոբյանը դժվարացավ պատասխանել. «Մենք ոստիկանություն բողոք չենք ներկայացրել»,- եզրափակեց նա: 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր