«Եթե մենք խնդրենք զինադադար, դա լինելու է Հայաստանի վախճանը». Արայիկ Հարությունյան          Տեսանյութ.Ադրբեջանը ՏՕՍ-1Ա ծանր հրետանի է տեղակայել բնակավայրում՝ կենդանի վահան դարձնելով իր քաղաքացիներին       Տեսանյութ.Ինչպես են դիմում փախուստի ազերիները.կրակ է վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ    

20 հուլ 2016 17:49

Ուշադրություն. սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ուշադրություն.
Հուլիսի 21-22-ը Սյունիքի հովիտներում և Արարատյան դաշտում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր:
Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ֆիզիկական ակտիվությունից:
Հանրապետության տարածքում՝
Հուլիսի 21-22-ին հյուսիսային շրջաններում, 23-ին շրջանների մեծ մասում, 24-ին՝ հյուսիսային և հարավ-արևելյան, 25-ին հարավ-արևելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-20մ/վրկ. արագությամբ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 21-22-ին էապես չի փոխվի, 23-24-ին կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում՝
Հուլիսի 21-22-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 23-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-17 մ/վրկ. արագությամբ: 24-ին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր