17:07 - Տեսանյութ. Ինչպես են ավազամրրիկները ծածկում ավստրալական քաղաքները         16:31 - Մենք չենք հոգնում, մեր էներգիան եւ կամքն անսահման է.Հայաստանում չպիտի լինի մեկ մարդու իշխանությունը      16:25 - ԱԱԾ․ Վանեցյանը պետական հեղաշրջում չի պլանավորել    

04 հուլ 2018 17:53

Երևանի կենտրոնում ամուսինը դանակահարել է կնոջը

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 22-ամյա մի քաղաքացուհի և հայտնել, որ ամուսինը դանակով հարվածել է ձեռքին և ոտքին: Ժամը 7.10-ին հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնից հաղորդում է ստացվել, որ «շտապօգնության» խումբը «ձախ ազդրի, ձախ նախաբազկի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1996 թ. ծնված Լաուրա Դ.-ին, որը հայտնել է, որ ամուսինը տանը դանակահարել է իրեն:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Աբովյան փողոցի թիվ 60 հասցեի մոտից բերման են ենթարկել 1993 թ. ծնված Մայիս Գ.-ին: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ տանը, վիճաբանության ժամանակ, երկաթյա կտորով հարվածել է կնոջը` պատճառելով մարմնական վնասվածք: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է քննություն: 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր