21:22 - Կարևոր նախադրյալ է քաղաքացու իրավագիտակցության և պատասխանատվության զգացումի բարձրացումը         17:40 - Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ՝ ըստ «Գելափի»      17:29 - Կաբաևան երկվորյակ է ունեցել. բժշկական հաստատության ամբողջ 4-րդ հարկը «տարհանվել է»    

05 հուլ 2018 14:50

Օսիպյանը տարիներ առաջ հանցանք է ծածկել.եթե չի հավատում սայթաքելուց վնասվածքներ ստանալուն, ապա չպետք է հավատա նաև սայթաքելուց փայծաղը կորցնելուն

Օսիպյանը տարիներ առաջ հանցանք է ծածկել.եթե չի հավատում սայթաքելուց վնասվածքներ ստանալուն, ապա չպետք է հավատա նաև սայթաքելուց փայծաղը կորցնելունԱրսեն Տիգրանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այս օրերին մամուլում հայտնի դարձած Վյաչեսլավ Հարությունովի հետ կապված դեպքի մասին շատերը իրենց կարծիքները արտահայտեցին: Վալերի Օսիպյանը ևս արտահայտվեց, բայց չափազանց անլուրջ: Շատերը կհարցնեն՝ ինչո՞ւ անլուրջ, քանի որ ոստիկանապետը այս պահին չի հավատում, որ Հարությունովը կարող է սայթաքելուց թեթև վնասվածքներ ստանա, բայց տարիներ առաջ հավատում էր, որ մարդը կարող է սայթաքել և դրա արդյունքում զրկվել փայծաղից:

Խոսքը գնում է այն մասին, որ մի քանի տարի առաջ Վ.Օսիպյանի եղբորորդին դանակահարել է Վանուշ Ալեքսանյանին, վերջինս դրա արդյունքում կորցրել է փայծաղը: Այդ ժամանակ Վալերի Օսիպյանը ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի ծածկի Սեդրակ Օսիպյանի հանցանքը: Սկզբում ցանկացել է մեղքը բարդել մեկ այլ երիտասարդի՝ Սարգիս Հովհաննիսյանի վրա, տղայի մորը առաջարկելով, որ Սարգիսը մեղքը իր վրա վերցնի: Սակայն Վ.Օսիպյանը հասկացել է, որ գործը այդ կերպ գլուխ չի գալիս ու դեպքից 10 ամիս հետո գործը կարճվել է այն եզրակացությամբ, իբր դանակահարվածը սայթաքել է:
Ինչև ցանկանում ենք ձեր դատին հանձնել այն տեսանյութը, որում Սարգիս Հովհաննիսյանի մայրը շատ մանրամասն կերպով ներկայացնում է ներկայիս ոստիկանապետի առաջարկը: Այնպես որ այսքանից հետո անգամ Օսիպյանի հրաժարականը պահանջելու լուրջ հիքմեր կան:
Իսկ Օսիպյանին ուզում ենք հիշեցնել, որ եթե չի հավատում սայթաքելուց վնասվածքներ ստանալուն, ապա առավել ևս չպետք է հավատա սայթաքելուց փայծաղը կորցնելուն:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր