19:09 - էս տեսակ հայրենիքը սիրելու բան չէ         18:00 - Արթուր Վանեցյանը՝ իր և Գագիկ Ծառուկյանի հանդիպման վերաբերյալ լուրերի մասին      17:34 - Հեռանում եմ առանց ավելորդ աղմուկի.Հոգնել եմ ճնշող մաղձից . Ժակը հայտնել է հեռանալու մասին    

05 հուլ 2018 15:13

Ռիտա Սարգսյանն իրենից օգնություն խնդրողներին՝Ես էլ առաջին տիկին չեմ, գնացե՛ք Աննա Հակոբյանից խնդրեք

Ռիտա Սարգսյանն իրենից օգնություն խնդրողներին՝Ես էլ առաջին տիկին չեմ, գնացե՛ք Աննա Հակոբյանից խնդրեքԱյսօր Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ սիրված երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Նադեժդա Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը: Նադեժդա Սարգսյանին հրաժեշտ տալու էին եկել մշակույթի գործիչները, նրա ընկերները:
Հոգեհանգստի արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ինչպես նաև Սերժ Սարգսյանի տիկին Ռիտա Սարգսյանը: Հոգեհանգստի արարողությանը մասնակցելուց հետո՝ եկեղեցու բակում Ռիտա Սարգսյանի ճանապարհը կտրեցին մի շարք անձինք՝ իրենց հերթական խնդիրներով ու հոգսերով: Սոցիալապես անապահով քաղաքացիներից մեկը տուն էր ուզում, մյուսը՝ մեկ այլ օգնություն եւ այլն: 
Ի պատասխան նրանց խնդրանքների Ռիտա Սարգասյանն ասաց. «Ես էլ առաջին տիկին չեմ, գնացե՛ք, ներքևում Աննա Հակոբյանը կանգնած է, գնացեք իրենից խնդրեք»: Մատնացույց անելով Աննա Հակոբյանին եւ շրջանցելով լրագրողների հարցերը Ռիտա Սարգսյանը հեռացավ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր