Ամենամեծ հզոր զենքը՝ ոչ թե դիմակներով, այլ իմունային համակարգով. պատվաստումների գաղափարն են մոտեցնում          Կորոնավիրուսն ամենեւին էլ սովորական շնչառական վիրուս չէ․ գիտնականներ       ԱԱԾ-ն պաշտոնատար անձանց կողմից գումարների հափշտակության, խարդախությամբ համայնքապատկան գույքի ձեռքբերման, պաշտոնեական կեղծիքի դեպքեր է բացահայտել    

05 հուլ 2018 16:15

Տարոն Մարգարյանը հայտնվել է

Վերջին օրերին պարբերաբար լուրեր էին շրջում, թե Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել, հետո թե՝ չի տվել, ավագանու վերջին՝ հունիսի 26-ի նիստին նա չներկայացավ, ու դա պատճառաբանվեց առողջական խնդիրներով, հետո տեղեկություն հայտնվեց, որ քաղաքապետն աշխատանքի չի գնում արդեն օրեր շարունակ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը, երեկ պատասխանելով ՀԺ հարցին, ասաց, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատավայրում է: Նաեւ հավաստիացրեց, որ նա բացակայել է միայն նիստի օրը: Ինչ վերաբերում է քաղաքապետի ունեցած առողջական խնդիրներին, վարչության պետը պատասխանեց. «Վատառողջը նշանակում է նաեւ հարբուխ: Կարծում եմ՝ դա պարզաբանելու անհրաժեշտություն չկա»:
Իսկ արդյո՞ք Տարոն Մարգարյանը պատրաստվում է վարել Երեւանի ավագանու առաջիկա նիստը՝ ի տարբերություն վերջին նիստի: Արթուր Գեւորգյանը նկատեց, որ նստաշրջանն ավարտվել է եւ հաջորդ նստաշրջանի առաջին նիստը կհրավիրվի արդեն սեպտեմբերին: «Ապրենք մինչեւ սեպտեմբեր»,- նշեց նա:
Քաղաքապետի պաշտոնից Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին հարցին անդրադառնալով էլ՝ Արթուր Գեւորգյանն ասաց. «Բազում անգամներ պատասխանել եմ այդ հարցին, պատասխանս չի փոխվել՝ նման տեղեկություններ չունենք, չկա նման բան»:
Հիշեցնենք, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունից պարբերաբար հնչում են Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջներ: Նաեւ տեսաֆիլմ էր հրապարակվել քաղաքապետի ու նրա հարազատների աստղաբաշխական ունեցվածքի մասին: Նրա «հարբուխն», ի դեպ, հաջորդել էր այդ ֆիլմին:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր