22:30 - Եղանակը Հայաստանում հոկտեմբերի 18-ին         22:00 - Օրվա խորհուրդ. Հոկտեմբերի 18      21:40 - 6 բան, որ տղաներն ավելի շատ են գնահատում աղջկա մեջ, քան գեղեցիկ արտաքինը    

20 հուլ 2016 19:21

Մտավորականները կոչ են անում վայր դնել զենքերը և հանձնվել

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն  այսօր անձամբ  գնացել է  «Վարդաշեն» ՔԿՀ և նամակ հանձնել Ժիրայր Սեֆիլյանին:

Նամակը ստորև.
«Հարգելի Ժիրայր.
Ձեզ ենք դիմում, վստահ լինելով, որ Դուք գնահատում ու կարեւորում եք մտավորականի խոսքը, խնդրանքն ու բարի խորհուրդը։ Այսօր Ձեր ընկերները, ովքեր մեր հայրենակիցներն են, դիմել են ծայրահեղ քայլի՝ զինված հարձակման և պատանդներ են վերցրել, սպանվել է ոստիկանության գնդապետ։ Անսալով Ձեր բանականությանն ու հայրենասիրությանը՝ վստահ ենք, որ Ձեր խոհեմությամբ ու հորդորներով կմիջամտեք ու կկանխեք անպատասխանատու ու անհեռանկար այս իրավիճակն ու դեպքերի հետագա անցանկալի հետեւանքները՝ հորդորելով Ձեր ընկերներին վայր դնել զենքն ու հանձնվել իրավապահներին։ Հավատացած ենք, որ Ձեր եւ Ձեր ընկերների հետագա խոհեմ ու զգոն քայլերն ուղղված կլինեն ազգային միասնությանը, խաղաղությանն ու անվտանգությանը»,- նշված է նամակում, որը ստորագրել են հայ մտավորականները:
 
 Ռուբեն Բաբայան, ռեժիսոր
 Հովհաննես Չեքիջյան, դիրիժոր
Էդուարդ Թոփչյան, դիրիժոր
Տիգրան Մանսուրյան, կոմպոզիտոր
Պերճ Զեյթունցյան, գրող
 Երվանդ Մանարյան, դերասան,
 Ռոբերտ Էլիբեկյան, նկարիչ
 Ռուբեն Մաթևոսյան, երգիչ
Սասուն Պասկևիչյան, երգահան
 Լևոն Մալխասյան, ջազ-երաժիշտ
Ալեքսանդր Գրիգորյան, ռեժիսոր
 Արթուր Գրիգորյան, կոմպոզիտոր
 Նորայր Մեհրաբյան, բալետմայստեր
 Սոնա Հովհաննիսյան, խմբավար
Շուշան Պետրոսյան, երգչուհի
 Նարեկ Հախնազարյան, երաժիշտ
 Նունե Եսայան, երգչուհի
 Ժիրայր Դադասյան, ռեժիսոր
 Ռոբերտ Մլքեյան, խմբավար
 Վահան Բադալյան, ռեժիսոր
 Արեւ Պետրոսյան, նկարիչ-դիզայներ
 Նարեկ Դուրյան, դերասան
 Սերգեյ Ամբատյան, խմբավար
Ռոլանդ Շառոյան, գրող
Ալլա Լեւոնյան, երգչուհի
 Նիկոլայ Ծատուրյան, ռեժիսոր
 Գևորգ Հակոբյան, երգիչ
 Ռուբեն Հովսեփյան, գրող 


loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր