18:13 - Իրավապահները «ենթադրյալ կասկածանքով» գործարարին իջեցրել են ավտոմեքենայից.Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին         17:20 - Տեսանյութ. Տուժող կողմը շատ մեղք մարդիկ են, խեղճուկրակ,ժողովրդին խաբել են, սա է պրոբլեմը. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան      16:56 - Քաղաքական ապտակը ցավոտ է լինելու, խելքի արի, սա քեզ վերջին զգուշացումն է. Իշխան Սաղաթելյանը՝ Արայիկ Հարությունյանին    

20 հուլ 2016 19:45

Հրաժեշտի հանդիպում` ՀՀ-ում Լատվիայի դեսպանի հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ հուլիսի 20-ին, ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող՝ Լատվիայի դեսպան Էլիտա Գավելեին (նստավայրը՝ Թբիլիսի):
ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարար Նալբանդյանը դրական գնահատեց Հայաստանի եւ Լատվիայի միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը եւ կարեւորեց դեսպան Գավելեի անձնական ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։
Լատվիայի դեսպանը շնորհակալություն հայտնեց գնահատանքի եւ առաքելության ժամանակահատվածում արտգործնախարարության կողմից ցուցաբերված աջակցության համար։
Հայաստանի եւ Լատվիայի միջեւ հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար Էդվարդ Նալբանդյանը դեսպան Գավելեին հանձնեց ԱԳՆ պատվո մեդալը։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր