18:25 - Երևանի Ստեփան Շահումյանի անվան դպրոցի տնօրենը խոշոր գումար չափի է յուրացրել         18:10 - Նարեկ Սարգսյանը ատրճանակով սպառնացել է, որ կկրակի, ապա գազայրիչով վառել է մարմնի տարբեր մասերը      17:55 - Հայտնի է փորձագիտական կենտրոնում փլուզումից մահացած աշխատակցի ինքնությունը    

07 հուլ 2018 21:30

Հերթը հասավ «գազի Հովոյի» տղային. լուսանկարներ

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում կիսվել է լուսանկարներով և տեսագրություններով , կից դժգոհություն հայտնելով ջրային կոմիտեի վատ և թերի աշխատանքից:
Գրառումը ստորև`
Ջրային կոմիտեում կարծես թե սխալ են հասկացել իրենց առջև դրված խնդիրը։ Նախնական պայմանավորվածության համաձայն Արտաշատից֊Վեդի ձգվող ջրանցքը 3 օրով ցամաքեցվելու էր, որպեսզի նրանում մաքրման աշխատանքներ իրականացվեին` հետագայում ջրի անխափան ընթացքը ապահովելու համար։ Բայց ինչպես տեսնում եք բուլդոզերը միայն հրում է տիղմն ու ջրանցքում եղած աղբը և թողնում, որ հետագայում ջրի առատ հոսքը մաքրի և տանի ջրանցքի եղած պարունակությունը։
Շատ անարդյունավետ մեթոդ է ընտրված մեր գործընկերների կողմից, քանի որ օրեր անց կանգնելու ենք նույն խնդրի առաջ, իսկ նման երաշտ տարում, ինչպիսին այս տարին է, մեկ օր նույնիսկ գյուղացուն ոռոգման ջուր չմատակարարելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։
Բացի այդ, տեղին կլինի նկատել, որ նման աշխատանք պետք է կատարված լիներ վաղ գարնանը, ինչի համար բյուջեից ՋՕԸ֊երին բավարար գումարներ են հատկացվում։
Տղե՛րք, եթե Ձեզ մոտ չի ստացվում, ապա պետք չի իզուր թոզ փչել, իսկ վաղը կանգնել կոտրված տաշտակի առջև։
Եկեք չչարաշահենք մեր գյուղացի ժողովրդի համբերությունը, ով 40 աստիճան արևի տակ բերք է մշակում, իսկ ձեր թերացման պատճառով կարող է ամբողջը կորցնել։   
Հիշեցնենք որ, Politik.am դեռ մեկ ամիս  առաջ , իր  « Գազի Հովոյի տղան գյուղացիներից հավաքված միլիոնները փոշիացնում է » վերնագրով նյութում, անդրադարձել էր Վեդիի և  Արտաշատի ՋՕԸ-երրի հասցեին հնչող բողոքներին և քննադատություններին, որը շուրջ երկու տարի է ղեկավարում է Հովհաննես Ղազարյանի (Գազի Հովո) որդին՝ Արթուր Ղազարյանը:
  Հերթը հասավ «գազի Հովոյի» տղային. լուսանկարներ
Հերթը հասավ «գազի Հովոյի» տղային. լուսանկարներ
Հերթը հասավ «գազի Հովոյի» տղային. լուսանկարներ
Հերթը հասավ «գազի Հովոյի» տղային. լուսանկարներ

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր