17:10 - Կուտոյանը միայնակ այցելել է նշված բնակարան, ալկոհոլ օգտագործելուց հետո, իրեն պատկանող Glock 34 տեսակի ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել պատին         16:35 - Տեսանյութ. Ես վստահ չեմ, որ մեր ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախնական հաստատված ցուցակում կար Կուտոյանի անունը. Գորգիսյան      16:05 - Կուտոյանը նախկինում կրակել է տան պատին, կինը հավաքել պարկուճները    

21 հուլ 2016 09:30

Տուժածներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ  հուլիսի 21-ի, ժամը 02: 30–ի դրությամբ Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների հետևանքով մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններ դիմածների թիվը 51 է, նրանցից 28-ը` ոստիկան:

Բոլոր տուժածներին ցուցաբերվում է պատշաճ բուժօգնություն: Այս պահի դրությամբ տուժածներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: 
Առողջապահության նախարարության նախնական տվյալներով ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի մոտակայքում տեղի ունեցող միջադեպի հետևանքով այս պահին տարբեր բուժհաստատություններ է դիմել 45 տուժած, որից 25-ը` ոստիկան։ 18-ը տեղափոխվել է շտպօգնության մեքենաներով, մյուսները դիմել են ինքնուրույն։ Բուժօգնությունը ցուցաբերվել է ամբողջական ծավալով և ժամանակին։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր