22:00 - Օրվա խորհուրդ. Դեկտեմբերի 11         21:30 - 3 բաղադրիչ, որոնք կօգնեն ազատվել աչքերի շուրջ կնճիռներից      21:10 - Որքանո՞վ են համատեղելի կենդանակերպի միևնույն նշանի ներկայացուցիչները    

09 հուլ 2018 09:46

Թե ինչ կատարվեց մարզադաշտում, երբ խաղի ժամանակ տրիբունայում հայտնվեցին Փաշինյանը և Վանեցյանը.Տեսանյութ

Թե ինչ կատարվեց մարզադաշտում, երբ խաղի ժամանակ տրիբունայում հայտնվեցին Փաշինյանը և Վանեցյանը.ՏեսանյութՀուլիսի 8-ին, Երևանում կայացավ երկար սպասված լեգենդների խաղը: Միմյանց դեմ էին դուրս եկել Լատինական Ամերիկայի ու Եվրոպայի թիմերը:

Ֆուտբոլային լեգենդների հանդիպման ընթացքում երկու շշմելու բան տեղի ունեցավ։ Երբ հայտարարվեց, որ ստադիոնում է Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան-ը․ 10 հազարից ավել հանդիսատես սկսեց "Նի-կոլ, Նի-կոլ" վանկարկել։  Իսկ երկրորդ խաղակեսում, խաղի ընթացքում, մոտ 20 րոպե, հարյուրավոր մարդիկ մոտեցան օթյակ եւ Նիկոլից խնդրում էին մակագրել իրենց մոտ եղած դրոշներին, բլոկնոտներին, թղթերին, տոմսերին եւ այլն


Խաղը, ինչպես սպասվում էր անցավ գոլառատ պայքարում ու ավարտվեց լատինաամերիկացիների հաղթանակով` 5:2 հաշվով: Ռոնալդոյի թիմից գոլի հեղինակ դարձան Բատիստուտան, Բեբետոն, Սավիոլան, իսկ դուբլի հեղինակ դարձավ Էլ Ռոսարիոն: Եվրոպայի թիմից գոլով աչքի ընկան Ֆիգոն և Ջորկաեֆը:

Խաղին մասնակցեցին նաև հայ ֆուտբոլիստներ: Եվրոպայի թիմի դարպասն առաջին կեսում պաշտպանեց Ռոման Բերեզովսկին, ինչպես նաև երկրորդ կեսին մասնակցեց Խորեն Հովհաննիսյանը:
Նիկոլ Փաշինյանի «Հուհը» Լեգենդների խաղի ժամանակ…

Մանրամասները՝ տեսանյութում.


loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր