17:00 - Մահացել է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը         16:44 - Տիգրան Ավինյանը նոր որոշում է կայացրել.կորոնավիրուսի տարածման դեպքերը շարունակում են ավելանալ Գեղարքունիքի մարզում      16:17 - Որտե՞ղ է ընկել արտասովոր երկնաքարը․ Արտասովոր երեւույթին Կոտայքի մարզի բնակիչներն ականատես էին եղել    

21 հուլ 2016 11:40

Պավել Մանուկյանը մանրամասներ է պատմում ներսում տիրող վիճակից

Այս գիշեր բավականին լարված էր Խորենացի փողոցում, բախումներ եղան քաղաքացիների և ոստիկանների միջև, կան մոտ վեց տասնյակ տուժածներ, բազմաթիվ բերման ենթարկվածներ: ArmLur.am-ը փորձեց տեղեկանալ, թե ինչ իրավիճակ է եղել հուլիսի 17-ից «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից գրաված ոստիկանության ՊՊԾ գնդի ներսում: Այս առնչությամբ  ArmLur.am-ը հեռախոսազրույց ունեցավ «Սասնա ծռեր»  խմբավորման անդամ, հարձակման նախաձեռնող Պավել Մանուկյանի հետ. 
 
-Պարո՛ն Մանուկյան, գիշերը բավականին լարված էր՝ բախումներ եղան քաղաքացիների և ոստիկանների միջև: Ձեզ մոտ ինչ-որ տեղաշարժ նկատվե՞լ է.
-Մեզ մոտ էլ էր բավականին հետաքրքիր. մի պահ լարվել էր, բայց քայլեր չեն անում:
-Բախումների պատճառը Ձեզ սնունդ հասցնելն էր. չկա՞ ձեզ մոտ ոչինչ.
-Մենք ոչ մի բան էլ չունենք՝ ծխելիք էլ չունենք, ուտելիք էլ չունենք, բայց պետք չի, կդիմանանք:
– Իսկ ինչպիսի՞ն է ներսում տիրող իրավիճակը.
– Մարտական բոլորով, առողջականի խնդիր չկա:
-Ներսում գտնվող մյուս անձանց վիճակից ի՞նչ կասեք՝ ասել եք պատանդ չանվանենք.
-Շատ լավ, շա՛տ, նույնիսկ գերազանց: 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր