17:55 - Հայտնի է փորձագիտական կենտրոնում փլուզումից մահացած աշխատակցի ինքնությունը         17:40 - Լեզվի վրա արված դաջվածքը համարվում է նոր ոճային թրենդ. լուսանկարներ      17:36 - Հուլիսի 17-ին ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են    

11 հուլ 2018 18:25

Առվի հունը փոխվել է, որ ջուրը լցվի ՊԲ նախկին գեներալի ՀԷԿ-ի «պլատինան» (տեսանյութ)

Առվի հունը փոխվել է, որ ջուրը լցվի ՊԲ նախկին գեներալի ՀԷԿ-ի «պլատինան» (տեսանյութ)Վայոց Ձորի մարզում, մասնավորապես, Եղեգիս խոշորացված համայնքում բնակիչների կյանքը վերածվել է մղձավանջի: Պատճառն ամռան այս սեզոնին ոռոգման ջուր չունենալն է:
Այս մասին ասել է ֆերմեր Տիգրան Եղոյանը 
Նրա խոսքով՝ սարերից իջնող մոտ 3 կմ երկարություն ունեցող առվի հունը փոխվել է, որպեսզի ջուրը գնա և լցվի Պաշտպանության բանակի նախկին գեներալ Հովիկ Օհանյանին պատկանող ՀԷԿ-ի այսպես կոչված «պլատինան»:
Նրա խոսքերով՝ առվի հունը փոխելու պատճառով խաթարվել է 5-6 գյուղի ոռոգման համակարգի բնականոն գործընթացը:
Ֆերմերը շարունակում է ահազանգել նմանատիպ ապօրինությունների մասին՝ հրավիրելով ԱԱԾ-ի ուշադրությունը: 
Նա պատրաստվում է հերթով նկարահանել և ցույց տալ իր բնորոշմամբ՝ նշյալ համայնքում տեղի ունեցող տնտեսական և բնապահպանական հանցագործությունները:


loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր