17:00 - Կունենք կարճատեւ շոգեր՝+37․․․+38 աստիճանի         16:35 - Պետական կառույցները մեզնից գնում չեն անում, խոշոր խաղացողներ են մտել շուկա. գուցե դադարեցնենք մեր հայկական դիմակների արտադրությունը      16:15 - Սահմանին կրակոցների թիվն ավելացել է. ՊԲ    

12 հուլ 2018 19:55

Քաղցկեղով հիվանդների մոտ դիաբետի զարգացման վտանգը մեծ է

Մարդիկ, ում մոտ քաղցկեղ է ախտորոշվել, մտնում են դիաբետի զարգացման ռիսկի խմբում: Այսպիսի եզրահանգման են եկել Sungkyunkwan University-ի (Հարավային Կորեա) գիտնականները:
Նրանք վերլուծել են 20-70 տարեկան 524 089 տղամարդկանց եւ կանանց առողջական վիճակի մասին տվյալները: Նախքան հետազոտությունը կամավորների մոտ չի հայտնաբերվել ո՛չ քաղցկեղ, ո՛չ դիաբետ: Յոթ տարում քաղցկեղ է զարգացել 15 130-ի մոտ, իսկ դիաբետ՝ 26 610-ի:
Պարզվել է, որ քաղցկեղով հիվանդացած մարդիկ 35 տոկոսով ավելի հաճախ են բախվել դիաբետին, քան քաղցկեղ չունեցող մարդիկ: Դիաբետն առավել հաճախ հանդիպում է լեղապարկի եւ թոքերի քաղցկեղով հիվանդների մոտ: Դիաբետը նաեւ հաճախ է ուղեկցում կրծքագեղձի, վահանաձեւ գեղձի եւ ստամոքսի քաղցկեղին:
Գիտնականներն առայժմ չգիտեն, թե դիաբետը կոնկրետ ինչպես է կապված քաղցկեղին: Հնարավոր է, որ դիաբետի զարգացման հավանականության վրա ազդում է ոչ թե բուն քաղցկեղը, այլ հակաուռուցքային թերապիան: Դրանից բացի, չարորակ նորագոյացություններով մարդիկ ավելի հաճախ են արյան անալիզ հանձնում, ինչը թույլ է տալիս դիաբետն ախտորոշել մինչեւ առաջին ախտանիշների արտահայտվելը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր