18:00 - Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի         17:29 - Սեդրակ Քոչարյանը հրաժարվել է ցուցմունք տալ. պաշտպանական կողմը չի ընդունում մեղադրանքները      17:05 - Թումանյանի անունից ուզում եմ ասել հայ ժողովրդին՝ վեր կաց և քայլիր, դու անդամալույծ չես, պարտվող չես, մուրացիկ չես, վեր կաց և քայլիր    

13 հուլ 2018 20:30

Իմ բրիֆինգի մի հատվածը պարզաբանման կարիք ունի. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրում է.
«Բրյուսելի օդանավակայանում իմ բրիֆինգի մի հատվածը պարզաբանման կարիք ունի: Բանը եղել է այսպես. ԵՄ գործընկերներից մեկի հետ հանդիպման ժամանակ տարակուսանք հայտնեցի, որ ԵՄ-ն հեղափոխությունից հետո Հայաստանի համար նախատեսվող աջակցության ծավալը չի ավելացնում: ԵՄ մի պաշտոնյա արձագանքեց, թե ինչու՞ եք այդպես ասում, 10 միլիոն եվրոյով ավելացրել ենք: Ես էլ ասացի, որ մենք մի քանի քրեական գործերով արդեն 42 միլիոն դոլար ենք գեներացրել, ու եթե մեր հայտնի կոռուպցիոներներից մեկին մի լավ թափ տանք, գրպաններից այդքան գումար կթափվի:
Ասածիս իմաստն այն է, որ ժողովրդավարական Հայաստանը շատ ավելի լուրջ վերաբերմունք է ակնկալում»: 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր