17:55 - Հայտնի է փորձագիտական կենտրոնում փլուզումից մահացած աշխատակցի ինքնությունը         17:40 - Լեզվի վրա արված դաջվածքը համարվում է նոր ոճային թրենդ. լուսանկարներ      17:36 - Հուլիսի 17-ին ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են    

14 հուլ 2018 10:02

ՀԺ․Սեյրան Օհանյանի «Քենսինգտոնյան ամրոցը»Վահագնի թաղամասում ոչ թե քանդվում է, այլ դադարել է դրա կառուցապատումը.տեսանյութ

ՀԺ․Սեյրան Օհանյանի «Քենսինգտոնյան ամրոցը»Վահագնի թաղամասում ոչ թե քանդվում է, այլ դադարել է դրա կառուցապատումը.տեսանյութ«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Օրերս մամուլում տեղեկություն էր շրջանառվում, որ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը քանդում է Վահագնի թաղամասում գտնվող իր շքեղ առանձնատունը: Նույն տեղեկությունների համաձայն՝ դա արվում է, որպեսզի իրավապահ մարմինների համար չափելի չլինի, թե ինչ միջոցներով է կառուցվել այս դղյակը: Սակայն «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ Օհանյանի՝ Վահագնի թաղամասում գտնվող առանձնատունը ոչ թե քանդվում է, այլ ուղղակի դադարել է դրա կառուցապատումը: Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ Սեյրան Օհանյանը հայտարարում է, թե Վահագնի թաղամասի առանձնատներից մեկը ոչ թե իր սեփականությունն է, այլ ինքն այնտեղ վարձով է ապրում: ՀԺ-ն պարզել էր, որ այստեղ առանձնատների ամսական վարձակալության գումարը սկսվում է 3000 դոլարից: Նշենք, որ Սեյրան Օհանյանի առանձնատունը կառուցված է Փարիզի Ելիսեյան պալատի նախագծով»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 



loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր