18:00 - Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի         17:29 - Սեդրակ Քոչարյանը հրաժարվել է ցուցմունք տալ. պաշտպանական կողմը չի ընդունում մեղադրանքները      17:05 - Թումանյանի անունից ուզում եմ ասել հայ ժողովրդին՝ վեր կաց և քայլիր, դու անդամալույծ չես, պարտվող չես, մուրացիկ չես, վեր կաց և քայլիր    

14 հուլ 2018 12:59

Դաժան դեպք Երևանում. 21-ամյա քույրը տան լոգարանում հայտնաբերել է 13-ամյա էլեկտրահարված եղբորը

Դաժան դեպք Երևանում. 21-ամյա քույրը տան լոգարանում հայտնաբերել է 13-ամյա էլեկտրահարված եղբորըԵրեկ՝ հուլիսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Աստղիկ բժշկական կենտրոնից ոտիկանության Մալաթիայի բաժին հայտնել են, որ «կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Սիմոնյանի և քննիչ Բեգլարյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Դանիել Վարուժան փողոցի տներից մեկի բնակիչ, 13-ամյա Սմբատ Փ.-ն է, ում, ըստ նախնական տեղեկությունների՝ իրենց տան լոգարանում էլեկտրահարված, անգիտակից վիճակում հայտնաբերել է 21-ամյա քույրը: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան սովորում էր Երևանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր