17:32 - Ցանկացած մեկը, ով կսպանի Թրամփին, կստանա 3 մլն դոլար՝ կանխիկ գումարով         16:33 - Աշոտյանի պատասխանը Գևորգ Գորգիսյանին՝ պարոն Աշոտյան, պարիկով եկել ես, որ ի՞նչ անեսին      16:10 - Թույլ չտվեցին Մանվել Գրիգորյանին տեղափոխել Ֆրանսիա՝ բուժման համար    

21 հուլ 2016 14:05

Հաստատվել է միգրանտների ինտեգրման հայեցակարգը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց, ինչպես նաև երկարաժամկետ միգրանտների ինտեգրման քաղաքականության հայեցակարգին: Փաստաթղթի համաձայն Հայաստանում իմիգրանտների ինտեգրման կարճաժամկետ քաղաքականության առաջնային թիրախ խմբեր են ճանաչվել ապաստան ստացած և փախստական ճանաչված անձինք (այս խմբի ինտեգրումը ներառելու է ժամանակավոր կացարանի ապահովումը, լեզվական և քաղաքացիական կողմնորոշման դասընթացները), ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը, ծնողները կամ զավակները (այս անձանց անհրաժեշտ կլինի տրամադրել հայոց լեզվի ուսուցման և քաղաքացիական կողմնորոշման դասընթացներ), ՀՀ քաղաքացու կամ երկրում մշտական կամ հատուկ կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը կամ մերձավոր ազգականը (այս խումբը ևս նախորդ խմբերին տրամադրվելիք ծառայությունների կարիքն ունի), և այլն:
Իմիգրանտների ընտրված խմբերի ինտեգրման նպատակով ստորև նշված գործողությունների իրականացման համար տարեկան կհատկացվի՝ ա/հայոց լեզվի ուսուցման դասընթացի կազմակերպում՝ 2,4 մլն դրամ, բ/քաղաքացիական կողմնորոշման դասընթացի կազմակերպում՝ 2,25 մլն դրամ, գ/ժամանակավոր կացարանի տրամադրում՝ 13,5 մլն դրամ: Գործադիրը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը հանձնարարել է շահագրգիռ պետական մարմինների հետ մշակել և մինչև 2017թ. սեպտեմբերի 1-ը ՀՀ կառավարություն ներկայացնել հայեցակարգի կիրարկմանն ուղղված գործողությունների ծրագրի նախագիծ:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր