Ազգին՝ լալկան, Հերոսին՝ անուղեղ անվանողը, ով իր անթաքույց զզվանքն է արտահայտում հայկական գեների հանդեպ,տեղ չունի ՀՀ կառավարության մեջ » Հայացք լրատվական վերլուծական կենտրոն
15:42 - Մարտի 1-ի լուսանկարի հայտնի սևազգեստավորն այժմ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետն է (տեսանյութ)         15:15 - Քոչարյանի թիկնապահը դժվարությամբ դիմադրել է, ապա նրան տեղափոխել են ապահով վայր      15:01 - Քոչարյանի դեմ մեղադրանքը պետք է վերացվի, եթե վերաքննիչի որոշումը մնա նույն տեսքով. Քոչարյանի պաշտպան    

16 հուլ 2018 11:11

Ազգին՝ լալկան, Հերոսին՝ անուղեղ անվանողը, ով իր անթաքույց զզվանքն է արտահայտում հայկական գեների հանդեպ,տեղ չունի ՀՀ կառավարության մեջ

Ազգին՝ լալկան, Հերոսին՝ անուղեղ անվանողը, ով իր անթաքույց զզվանքն է արտահայտում հայկական գեների հանդեպ,տեղ չունի ՀՀ կառավարության մեջՍարգիս Ստեփանյանի ֆեյսբուքյան ուղերձը:
Մեծարգո վարչապետ,

Մենք՝ մարտական ծառայություն անցած վիրավոր զինծառայողներիս, մեր զայրույթն ու վրդովմունքն ենք հայտնում օրերս համացանցում հայտնված տեսանյութում առաջին փոխվարչապետի մամլո խոսնակի կողմից թույլ տրված անհարգալից ձևակերպումների կապակցությամբ: Հարցը հատկապես սրվում է, երբ նման անպատասխանատու արտահայտություններ թույլ են տալիս պետական ապարատի ներկայացուցիչները, և չեն արժանանում պատշաճ գնահատականի իրենց վերադասների կողմից:
Չենք ցանկանում ենթադրել, որ դա պետության և նրա կոնկրետ այրերի դիրքորոշումն է: Ուստի ակնկալում ենք անձամբ Ձեր պաշտոնական գնահատականը:
Ինչպես նաև, հաշվի առնելով, որ նշված պերսոնան հանդիսանում է առաջին փոխվարչապետի մամլո խոսնակը, պահանջում ենք Արարատ Միրզոյանից ներողություն խնդրել մեր նահատակ եղբայրների և մասնավորապես՝ Արցախի Հերոս Ռոբերտ Աբաջյանի ընտանիքից, ինչպես նաև Հայրենիքի պաշտպանության համար վիրավորում ստացած բոլոր տղաներից՝ իր մամլո խոսնակի արտահայտությունների համար, բնականաբար՝ վերջինիս պաշտոնանկ անելուց հետո միայն:
Լիահույս ենք, որ Դուք ևս կիսում եք մեր կարծիքն առ այն, որ մեր Սրբազան Երկիրը ՝ կործանվող, Սրբերին՝ դեգենեռատ, Ազգին՝ լալկան, Հերոսին՝ անուղեղ անվանող պերսոնան, ով իր անթաքույց զզվանքն է արտահայտում հայկական գեների հանդեպ, ոչ միայն տեղ չունի Հայաստանի Հանրապետության կառավարության մեջ, այլև նման վերաբերմունքը պետք է պետական ամենաբարձր մակարդակով խստորեն դատապարտվի և արմատախիլ արվի Հայկական նոր իրականությունից:
Հայրենիքի ԳԻՏԱԿՑՎԱԾ պաշտպանության ընթացքում վիրավորում ստացած մարտական ընկերներ


loading...

Մեկնաբանություններ

Անուն:*
Էլ. փոստ:
Գաղտնաբառ: *
Քլիք արեք պատկերի վրա որպեսզի կոդը նորացվի, եթե այն անհասկանալի է

Համընկնող լուրեր