22:00 - Օրվա խորհուրդ. Դեկտեմբերի 11         21:30 - 3 բաղադրիչ, որոնք կօգնեն ազատվել աչքերի շուրջ կնճիռներից      21:10 - Որքանո՞վ են համատեղելի կենդանակերպի միևնույն նշանի ներկայացուցիչները    

17 հուլ 2018 20:18

ԱԱԾ-ն չի հերքում մամուլում տարածված լուրերը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից չեն հերքում, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը կարող է իր թեկնածությունն առաջադրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում: Մամուլում տեղեկություն է տարածվել, որ ներկայիս նախագահ Ռուբեն Հայրապետյանը հեռանալու է, եւ նրան փոխարինելու հենց Վանեցյանը: «Հայկական ժամանակ»-ը վերջինիս դիրքորոշման մասին հարց ուղղեց Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանին: Նա նշեց, որ քննարկում պետք է լինի:
«Այս պահին տնօրենը ձեռնպահ եմ մնում հարցի շուրջ որեւէ մեկնաբանությունից, բայց ուսումնասիրելու, քննարկելու կարիք ունի, որից հետո կհայտնի իր դիրքորոշումը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հստակ ժամկետներ չի կարող նշել:
Այսօր՝ հուլիսի 17-ին, ՀՖՖ գործադիր կոմիտեի ժողով է տեղի ունեցել, որի ընթացքում հստակեցվել են մի շարք հարցեր՝ այդ թվում արտահերթ նիստի մասին մանրամասները: Այդ նիստի նախնական ժամանակաշրջանը, ըստ ՀՖՖ պաշտոնական հայտարարության, 2018 թ. սեպտեմբերի 2-րդ տասնօրյակն է: Դրա ընթացքում պետք է տեղի ունենա ՀՖՖ վերակազմակերպումը. այն Իրավաբանական անձանց միությունից պետք է վերակազմակերպվի Հասարակական կազմակերպության:
Տեղեկություններ կային, թե հենց այսօր էլ Հայրապետյանը հրաժարական է տալու, սակայն հետագայում այն հերքվեց: Ժողովից հետո լրատվամիջոցների հետ զրույցում նա նշել է, որ եթե Վանեցյանն առաջադրվի, ինքը չի առաջադրվի: Վանեցյանը ցանկալի թեկնածու է հայկական ֆուտբոլային շրջանակներում: Կարծիքներ կան, որ նա կարող է լավ ղեկավարել կառույցը:

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր