Ջավախքից բեռնատարները հասան Հայաստան. Տեսանյութ          Միայն այս դեպքում հնարավոր կլինի Ղարաբաղյան հակամարտության լուծումը.Չավուշօղլու       Զորակոչված կամ կամավորագրված անձանց համար բանկերում ամսական մարումները չկատարելու դեպքում ուշացում չեն համարվի    

21 հուլ 2016 15:52

Արման Անդրեասյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի ազատ ոճի ըմբիշ Արման Անդրեասյանը հաղթող ճանաչվեց Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մեր 63 կգ քաշային ըմբիշը հաղթահարելով նախնական փուլի բոլոր արգելքները, մտավ եզրափակիչ, որտեղ հանդիպեց Ադրբեջանի ներկայացուցիչ Ինալ Ժոպուայի հետ: Արման Անդրեասյանը 4:3 հաշվով հաղթանակ տարավ եւ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
Մեր 46 կգ քաշային Ռազմիկ Պապիկյանը եւ 54 կգ քաշային Արսեն Հարությունյանը նույնպես մտել են եզրափակիչ, սակայն վերջին մարտում պարտվել են եւ բավարարվել արծաթե մեդալով:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի այս տարվա առաջնությունում ընդհանուր առմամբ նվաճել է 6 մեդալ՝ 1 ոսկե, 3 արծաթ եւ 2 բրոնզ: Թիմային հաշվարկով մեր ընտրանին զբաղեցրել է 4-րդ տեղը:
Հուլիսի 23-24-ին պայքարի մեջ կմտնեն արդեն հունահռոմեական ոճի պատանի ըմբիշները:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր