19:29 - Գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը ահաբեկում և սպառնում է իր հրաժարականը պահանջողներին. Ինչո՞ւ է լռում իշխանությունը. Տեսանյութ         18:15 - Ձնահոսքի մեջ ընկածներին դուրս են բերել. Ֆրանսիայի քաղաքացի լեռնագնացը ՊՆ ուղղաթիռում մահացել է      17:48 - Ինչ արագությամբ կընթանան քաղաքական շարժերը` կախված կլինի, թե ինչ արագությամբ կհաջողի կամ կձախողի կառավարությունը    

18 հուլ 2018 12:34

«Ռոբերտ Քոչարյանին ոչ միայն հնարավոր չէ պատասխանատվության ենթարկել, այլև հետապնդել». փաստաբան.տեսանյութ

«Ռոբերտ Քոչարյանին ոչ միայն հնարավոր չէ պատասխանատվության ենթարկել, այլև հետապնդել». փաստաբան.տեսանյութ Հայաստանում բացարձակ իմունիտետ է նախատեսված նախագահի համար իր պաշտոնական գործունեության հետ կապված: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ԳԱԼԱ-իհարցին, թե որքանով է իրավաչափ պաշտպանության նախարարին այս գործով ներգրավել որպես մեղադրյալ, իսկ նախագահին՝  որպես վկա, ասաց փաստաբան Արամ Օրբելյանը:
Նա նշեց, որ Միքայել Հարությունյանը չունի որևէ իմունիտետ, ինչը նախագահի դեպքում նախատեսված է: «Միջազգային պրակտիկայում եղել են դեպքեր, երբ նախագահներին քրեական պատասխանատվության են ենթարկել: Զարմանալիորեն Հայաստանում և՛ 2005-ին, և՛ 2015-ի Սահմանադրության տեքստերը նախագահին տալիս են սարսափելի լայն իմունիտետներ:

Օրինակ, Ռուսաստանում նախագահին իմունիտետից զրկելու ինստիտուտ կա, ինչպես մենք կարող ենք պատգամավորներին զրկել իմունիտետից, այնպես էլ իրենց մոտ կարող են նախագահին զրկել իմունիտետից: Մեզ մոտ դա չկա»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ ըստ Սահմանադրության՝ նախագահը ոչ միայն պատասխանատվության չի կարող ենթարկվել, այլև առհասարակ չի կարող հետապնդվել:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր