22:36 - Եղանակը Հայաստանում նոյեմբերի 19-ին         22:00 - Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 19      21:40 - Կենդանակերպի ամենաուժեղ նշանը    

21 հուլ 2016 18:22

Կրակոցներ Երևանում. վիրավորների մեջ է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թիմակից ընկերը

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: Երեկ՝ հուլիսի 20-ին, ժամը 13:30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել «մարմնի տարբեր մասերից արյունահոսող վերք» ախտորոշմամբ մի տղամարդ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ: Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է նույն վարչական շրջանի քննչական բաժին, որտեղից ժամանել են նաև քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Թորոսյանի և ավագ քննիչ Արման Երիցյանի գլխավորությամբ: 

հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ: Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է նույն վարչական շրջանի քննչական բաժին, որտեղից ժամանել են նաև քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Թորոսյանի և ավագ քննիչ Արման Երիցյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Նորագյուղ թաղամասի 177 տան բնակիչ, 50-ամյա Ռուբեն Կոստանյանն է և մինչ նրանք ճշտում էին դեպքի հանգամանքները, հրազենային վնասվածքներով նույն բժշկական կենտրոն է տեղափոխվում մեկ այլ տղամարդ:
 
Պարզվում է նաև, որ երկրորդ տեղափոխված վիրավորը Երևան քաղաքի Քանաքեռ-ՀԷԿ 8-րդ շենքի բնակիչ, 44-ամյա Ռոբերտ Ավետիսյանն է: Արդեն տեղում բժիշկներն իրավապահներին հայտնում են, որ վիրավորներն ի վիճակի չեն խոսելու, քանի որ նրանք գտնվում են վիրահատարանում:
 
Մանրամասները`  shamshyan.com-ում:

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր