21:30 - Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը 4 ժամ տևեց․ ի՞նչ են քննարկել         21:10 - «Սուրբ Աստվածամայր»-ի մեկնաբանությունը երեկ տեղի ունեցած՝ երեխայի մահվան դեպքի հետ կապված      20:30 - Ինչի է հանգեցնում առանց ալկոհոլի մեկ ամիսը. գիտնականներ    

21 հուլ 2016 18:45

ԱՄՆ-ն շարունակելու է ԼՂ կարգավորմանն ուղղված ջանքերը. Ջիմ Կոստա

Հուլիսի 21-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստային:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց հայ-ամերիկյան բարեկամական գործընկերությունը, այն զարգացնելու ուղղությամբ համատեղ ձեռնարկվող ջանքերը։ Այդ առումով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց երկու երկրների օրենսդիր մարմինների միջև հաստատված ակտիվ համագործակցությունը։ Էդվարդ Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց Ջիմ Կոստային` Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ջանքերի համար։
Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ կոնգրեսմեն Կոստան նշեց, որ, տարիներ ի վեր ԱՄՆ Կոնգրեսում հետամուտ լինելով Հայաստանի և հայ ժողովրդի համար կարևոր նշանակություն ունեցող հարցերին, ուրախ է Հայաստան այցելելու և առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալու և տարածաշրջանային խնդիրների ու դրանց լուծման ուղիների շուրջ մտքեր փոխանակելու հնարավորության համար։
Հանդիպմանը քննարկվեցին հայ-ամերիկյան փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Նախարար Նալբանդյանն ու կոնգրեսական Կոստան մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ:
Էդվարդ Նալբանդյանը Ջիմ Կոստային ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման, ս.թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի սաձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքների հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերը:
Ջիմ Կոստան նշեց, որ ԱՄՆ-ն` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, շարունակելու է ջանքերը` ուղղված հիմնահարցի բացառապես բանակցային ճանապարհով լուծմանը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր