11:17 - Տեսանյութ.Փաշինյանն իր զայրույթն է հայտնել կորոնավիրուսի հետ կապված անպատասխանատու վերաբերմունքի վերաբերյալ         11:15 - Սուպեր ռեկորդ.Կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 10 հազարից. մեկ օրում՝ 517 դեպք. Կա 20 մահ      10:56 - Պարետատան լարվածությունը նոր փուլ է թևակոխել. «Հրապարակ»    

21 հուլ 2016 19:15

Ատրճանակ՝ «Ֆոլքսվագենում»

Հուլիսի 20-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության, ՃՈ 2-րդ գումարտակի և Արտաշատի բաժնի ծառայողները, ապօրինի զենք-զինամթերք պահելու և փոխադրելու կասկածանքով, իր վարած «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով, Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցում գտնվող դպրոցի մոտից ոստիկանության Արարատի մարզային վարչություն բերման են  ենթարկել 1984 թ. ծնված Հակոբ Մ.-ին:
Ավտոմեքենայի զննությամբ վարորդի նստելատեղի գետնի ծածկոցի վրայից հայտնաբերվել է  «Վալտեր» տիպի, 9 մմ տրամաչափի ատրճանակ՝ դատարկ փամփշտատուփով: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր