17:18 - Տեսանյութ. Մալախովն իր կնոջ հետ լոգարանում ամբողջովին մերկ տեսանյութով պատասխանել է Քսենիա Սոբչակին         17:00 - Հանգուցյալ բժշկի տանը հայտնաբերվել են չծնված 2200 երեխաների մնացորդներ      16:24 - Ես վերադառնում եմ, որովհետև տեսնում եմ, թե երբեմն որքան անխնա եմ վարվում իմ թողած ժառանգության հետ. Հովհաննես Ազոյան    

23 հուլ 2018 16:15

Դավիթ Տոնոյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

 
Թուրքիայի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող ռազմական դաշինքն անհանգստության աղբյուր է Հայաստանի համար, քանի որ այդ դաշինքի քաղաքականությունն ուղղված է ընդդեմ Հայաստանի ազգային անվտանգության:
Այս մասին EADaily-ին տված հարցազրույցում ասել է  պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Թուրքիան սպառնալիք է համարվում Հայաստանի անվտանգության համար:
«Անկասկած, վերոնշյալ երկու երկրների համագործակցությունը սպառնալիք է մեզ համար, հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ադրբեջանը բացեիբաց սպառնում է Հայաստանին պատերազմով, իսկ Թուրքիան ցանկացած միջոցով աջակցում է Բաքվի ռազմական մտադրությունների կյանքի կոչմանը»,- նշել է Տոնոյանը՝ հիշեցնելով, որ Թուրքիան առհասարակ ռազմական համագործակցության առումով Ադրբեջանի գլխավոր գործընկերն է:
Նա հիշեցրել է, որ 2008 թվականին Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման փորձ ձեռնարկեց, սակայն պաշտոնական Անկարայի կողմից պատասխան քայլեր այդպես էլ չեղան: «Ի վերջո գործընթացը կանգ առավ Թուրքիայի ղեկավարության կողմից առաջ քաշված նախապայմանների հետևանքով: Թուրքիան շարունակում է երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցը կապել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հետ:
Մենք էլ պնդում ենք, որ լավագույն լուծումը կլինի Հայաստանի ու Թուրքիայի միջև առանց նախապայմանների երկխոսության հաստատումը, ինչը թույլ կտա մեր երկրներին քայլ առ քայլ գնալ լիարժեք երկկողմ հարաբերությունների հաստատման ուղղությամբ: Սակայն, հաշվի առնելով նախորդ գործընթացի ձախողումը, այժմ Թուրքիայի հերթն է հանդես գալու կառուցողական նախաձեռնությամբ»,- հայտարարել է պաշտպանության նախարարը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր