17:20 - 16-ամյա տղան 17-ամյա աղջկանից շորթել է 750 հազար դրամ՝չստանալու դեպքում նրա կիսամերկ լուսանկարները ցույց կտա նշանածին         16:52 - Տեսանյութ. Աննա Հակոբյանի խոսնակի պարզաբանումը՝ վարչապետի տիկնոջ ու Մեհրիբան Ալիևայի վերաբերյալ      16:27 - Մոսկվայի ավելի քան 10 դպրոցներ տարհանվել են պայթյունի սպառնալիքների մասին հաղորդագրություններից հետո    

22 հուլ 2016 10:22

ՌԴ-ն ցանկանում է ցույց տալ, որ տարածաշրջանում հարց լուծողն ինքն է. «Առավոտ»

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանին մտահոգում են  ԼՂ հարցի շուրջ վերջին  զարգացումները։ Առավելապես այն,  ոչ ՌԴ-ն, որը վերջին ժամանակներս հանձն է առել լուծելու հարցը, ԵԱՀԿ  Մինսկի խմբի անունը գրեթե չի տալիս։ 
«Այնպիսի տպավորություն է, որ ՌԴ-ն ցանկանում է  աշխարհին ցույց տալ՝ սա իր տարածքն է, ինքն այստեղ  հարց լուծող է»,-«Առավոտ»-ի հետ զրույցում  ասել է Իգիթյանը։ 
Թերթի զրուցակիցը առավելապես մտահոգված է այն հանգամանքով, որ ԼՂՀ-ի ձայնը դեռ լսելի չէ։ Նկատի ունի՝ բանակցությունների սեղանին։  «ԼՂՀ-ի ձայնը լսելի է միայն  մեզ՝ հայերիս, այն էլ ամեն անգամ չէ, որ Հայաստանում պետական լրատվական միջոցներով  մենք կարող ենք իմանալ ԼՂՀ-ի պաշտոնական դիրքորոշումը։ Դա ցավալի է, որ ԼՂՀ պաշտոնյաների դիրքորոշմանը ծանոթանում ենք չեզոք, անկախ մամուլի միջոցներից»։
ԼՂ հարցի կարգավորման արդի փուլի  մասին Հովհաննես Իգիթյանի դիտարկումները՝ «Առավոտի» վաղվա համարում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր