Իլհամ Ալիեւի մամուլի ծառայությունն աղավաղել է Ալեքսանդր Վուչիչի խոսքը          Չփաթեթավորել ուղեբեռները և ձեռքի իրերը «Զվարթնոցում»դրանք ախտահանվելու են       Ինչպես է նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը տեղափոխվում Հայաստան. Ոստիկանության տեսանյութը    

22 հուլ 2016 10:41

Կառավարությունը նոր պարտքեր կուտակելու աղբյուր է գտել.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ կառավարությունը մի որոշում է ընդունել որի արդյունքում կկարողանա էլ ավելի շատ պարտքեր կուտակել։ Ըստ այդ որոշման՝ մեր պետական պարտատոմսերը առավել հասանելի կդառնան օտարերկրյա ներդրողների համար և ավելի շատ «կվաճառվեն»։
Մինչ այժմ կառավարությունը պետական պարտատոմսեր էր թողարկում, կամ պարզ ասած «վաճառում», և որոշ ժամանակ անց այդ «վաճառված» պարտատոմսերը ետ գնում, «գնորդներին էլ» տոկոս տալիս։ Այդ գնորդները հիմնականում մեր բանկերն էին։ Բայց մեր պետական պարտատոմսերի ներկայիս կարգավիճակը սահմանափակում է դրանց «վաճառքի» ծավալը։ Նոր կարգավիճակ ստանալով՝ մեր պետական պարտատոմսերը ավելի շատ «կվաճառվեն», և կառավարությունը հնարավորություն կունենա ավելի շատ պարտք ներգրավել։
Պարտք ներգրավելու նոր աղբյուրներ փնտրելու ու գտնելու կառավարության այս մոլուցքը, թվում է, սահմաններ չունի:
Նշենք, որ մեր պետական պարտքն արդեն գերազանցում է 5,2 մլրդ դոլարը: Իսկ միայն ներքին շուկայից պետական պարտատոմսերի միջոցով ՀՀ կառավարությունն այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում ներգրավել է 90 միլիոն դոլարի պարքտ: Պարտքեր ներգրավելը շատ լավ է ստացվում, իսկ դրանք փակելու խնդիրն անլուծելի է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր