18:05 - Ի՞նչ խնդիրների մասին կարող է հուշել սառած ուսի համախտանիշը         17:15 - Գիշերը կարևոր հայտարարություն է լինելու.Եթե կարիք լինի Հայաստանում հատուկ քայլեր ձեռնարկելու, դրա մասին կասվի      16:27 - Հայտնի է, թե ինչից է մահացել զինծառայողը    

30 հուլ 2018 16:38

Անահիտ Բախշյանի քննադատությունը.Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմը մեծամասամբ ձևավորվում է նրանցով, ովքեր քայլել են իր հետ

Անահիտ Բախշյանի քննադատությունը.Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմը մեծամասամբ ձևավորվում է նրանցով, ովքեր քայլել են իր հետ«ՀԻՇԵՑՈՒՄ
Նիկոլ Փաշինյան գրողն իր «Երկրի հակառակ երեսը» գրքի «Հեղափոխականի մահը» գլխում տալիս է իսկական հեղափոխականի բանաձևը՝ «հեղափոխության առաջնորդի համար բարձրագույն խնդիր պիտի լինի, գերնպատակ՝ երբեք չդառնալ այնպիսին, ինչի դեմ պայքարում է հեղափոխությունը:» Ինչպես նաև նա վստահեցնում է. «իսկական հեղափոխականը պետք է նմանվի Աստվածային ցասումի, որ գալիս է անսպասելի և հեռանում անսպասելի»:
Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, իր թիմակիցների հետ մեր ժողովուրդը պայքարեց իշխանության կուսակցականացված համակարգի դեմ, սակայն այսօր Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմը մեծամասամբ ձևավորվում է միայն կուսակցական պատկանելիության սկզբունքով կամ նրանցով, ովքեր քայլել են Նիկոլի հետ՝ անկախ պրոֆեսիոնալ մակարդակից: Առկա է անհանդուրժող վերաբերմունք ցանկացած քննադատության նկատմամբ, որն անընդունելի է ու հիշեցնում է նախորդներին»:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր