17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)         17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել      16:48 - Մոսկվան Երևանի հետ խմելիք «կենացները թանկացրեց» և Պողոսյանի քրեական գործը քաղաքականացրեց    

31 հուլ 2018 21:06

Ինֆորմացիոն պատերազմում անբարոյականությունը շարունակում է հատուկ մնալ անբարոյականներին. Հայկ Մարտիրոսյան

Նախկին իշխանության մնացորդները, ինչպես նաև նրանց թերմացքներով սնվող տխրահռչակ և զավեշտալի սանրվածքով մի մեդիաանձ դեզինֆորմացիայի հերթական տարածումն են արել և համեմել դա ոտքից գլուխ կեղծ և սուտ «տեղեկատվությամբ»: Fake News-ի բացառիկ օրինակ:
 
Օրեր առաջ Անուշավան Դանիելյանին պատասխանել էի, որ Արցախը Հայաստան է և այն չպետք է անկախ լինի: Եվ իմաստն այն էր, որ եթե Արցախը պետք է անկախ լինի և Հայաստանի մաս չլինի, ապա թող արցախահայերն ինքնուրույն պաշտպանեն Արցախը: Ինձ համար Արցախը Հայաստանի մարզ է, իսկ դրա անկախության դրույթը, որ ԼՏՊ-ի հորինվածքն ու քաղաքական կրկեսի ևս մեկ վատ հնարք էր` վնասակար է և անարդյունք: Կտրտել, կոնտեքստից կտրված տեղադրել են իրենց աղբային կայքում և վերջում համեմել բացարձակ կեղծիքով: Ինֆորմացիոն պատերազմում անբարոյականությունը շարունակում է հատուկ մնալ անբարոյականներին:
Տեղադրում եմ իրենց տարբերակը և բնօրինակը: Ու այսպես կեղտոտվում է տեղեկատվական դաշտն ամեն առումով: Այդ է պատճառը, որ կայքեր կարդալիս` անհրաժեշտ է զգուշավոր լինել` եզրակացություններ անելիս:
 
Առաջին երկու լուսանկարում կայքի ներկայացված տարբերակն է, իսկ հաջորդիվ՝ իրական զրույցը.

Ինֆորմացիոն պատերազմում անբարոյականությունը շարունակում է հատուկ մնալ անբարոյականներին. Հայկ Մարտիրոսյան
Ինֆորմացիոն պատերազմում անբարոյականությունը շարունակում է հատուկ մնալ անբարոյականներին. Հայկ Մարտիրոսյան
Ինֆորմացիոն պատերազմում անբարոյականությունը շարունակում է հատուկ մնալ անբարոյականներին. Հայկ Մարտիրոսյան
Ինֆորմացիոն պատերազմում անբարոյականությունը շարունակում է հատուկ մնալ անբարոյականներին. Հայկ Մարտիրոսյան

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր