20:23 - Սպանված զինվորների մայրերը ներեցին Աշոտին. ցմահ դատապարտյալը բացում է փակագծերը. Տեսանյութ         18:00 - Տեսանյութ. Այսօր Երուսաղեմում ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Իսրայելը կորոշեն Իրանի դեմ պատերազմի ճակատագիրը      17:38 - Կա վտանգ, որ ԱՄՆ-ն կարող է կետային հարվածներ հասցնել Իրանի ուղղությամբ. Տեսանյութ    

01 օգոս 2018 15:47

Հրամանատարների ու զինվորների համար լսելի չէ ոչ մի վայ քաղաքական գործչի խոսք

Հրամանատարների ու զինվորների համար լսելի չէ ոչ մի վայ քաղաքական գործչի խոսքԱրցախի Հանրապետության նախկին վարչապետ Արթուր Աղաբեկյանն անդրադարձել է Արցախի տարածքային զիջումների մասին հայտարարություններին,այդ մասին գրառում կատարելով իր ֆեյսբուքյան էջում:
Գրառումը՝ ստորև
«Արցախի և Հայաստանի իմ հայրենակիցներ, սիրելի մարտական ընկերներ, 1994թ. ի վեր Արցախի Պաշտպանական բանակում ծառայած և մարտական խնդիր կատարած սիրելի զինվորներ և սպաներ, դիմում եմ ձեզ՝ միացեք գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանի կոչին. « Հաշվի առնելով այս հանգամանքն ու տարածաշրջանում ստեղծված բարդ և վտանգավոր գործընթացները, Հայաստանի, Արցախի՝ մեր դաշնակիցների համար ընկալելի լինելու անհրաժեշտությունը, այսօրինակ հայտարարությունների շարունակման դեպքում, կոչ եմ անում արցախցիներին դուրս գալ փողոց և արցախցու կամքն ու վերաբերմունքն արտահայտել այս վտանգավոր գործընթացի վերաբերյալ:»

Չկա գոնե մեկ շաբաթ, որ չլինեմ առաջնագծում, չզրուցեմ մարտական խնդիր կատարող հրամանատարների և զինվորների հետ։
Նրանց և մեր բոլորի հայրենիքը սկսում է այն առաջնագծից, որտեղ նրանք ամեն օր մարտական խնդիր են կատարում։ Նրանք գիտեն, որ իրենցից յուրաքանչյուրը անուն առ անուն թիրախ է թշնամու համար, բայց երջանիկ են, որ պահում են այն հողը, որը ազատագրվել է իրենց ծնողների և եղբայրների արյամբ։ Լսելի չէ նրանց համար և ոչ մի վայ քաղաքական գործչի խոսք, ում մտքով անցնում է պարտության քարոզ անել։
Գործի անցնելու ժամանակն է…»,- գրել է Ա. Աղաբեկյանը։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր