17:32 - Ցանկացած մեկը, ով կսպանի Թրամփին, կստանա 3 մլն դոլար՝ կանխիկ գումարով         16:33 - Աշոտյանի պատասխանը Գևորգ Գորգիսյանին՝ պարոն Աշոտյան, պարիկով եկել ես, որ ի՞նչ անեսին      16:10 - Թույլ չտվեցին Մանվել Գրիգորյանին տեղափոխել Ֆրանսիա՝ բուժման համար    

22 հուլ 2016 14:35

Ահաբեկիչները Ֆրանսիային նոր ահաբեկչություններ են խոստանում

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները հրապարակել են տեսանյութ, որում Ֆրանսիային սպառնում են նոր ահաբեկչություններով: Այս մասին գրում է Daily Mail-ը։

Տեսանյութում գրոհայինները խոստանում են նոր հարձակումներ իրականացնել Ֆրանսիայում։ Ահաբեկիչների խոսքով՝ իրենց թիրախ կարող են դառնալ Փարիզը, Նիսը կամ Մարսելը։

Գրոհայինները տեսանյութում ցուցադրել են երեխաների, ովքեր տուժել են կոալիցիայի ավիահարվածներից, և գրոհայիններին կոչ են արել միավորվել ԴԱԻՇ-ի օբյեկտներին ուղղված Ֆրանսիայի և կոալիցիայի այլ անդամների ռմբակոծությունների դեմ։ Տեսանյութն ավարտվում է լրտես համարվող երկու տղամարդկանց մահապատժի կադրերով։

Сохранить

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր