18:07 - Տեսանյութ. Քաշքշոցներ ու հայհոյանքներ՝ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ         17:45 - Տեսանյութ. Վերադարձիր, թե չէ կկախվեմ. ինքնասպանություն Շիրակի մարզում      17:15 - Ճրագալույցի Սուրբ պատարագ Երևանում /Ուղիղ միացում/    

10 օգոս 2018 11:46

Ողջամտությունը ավելի շուտ կկպնի այս կրկեսի նախաձեռնողների ու կատարողների ազգանուններին. Եթե ինձ չկալանավորեն՝մամուլի ասուլիս կտամ

 Ողջամտությունը ավելի շուտ կկպնի այս կրկեսի նախաձեռնողների ու կատարողների ազգանուններին. Եթե ինձ չկալանավորեն՝մամուլի ասուլիս կտամԱզգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն անդրադարձել է իր քրոջ՝ Շիրակի համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու որոշմանը։ Նա «Facebook»-ի իր էջում գրել է.
«Փաստաբանների կողմից հրապարակման մեջ բերված տեղեկությունները պաշտոնական ճշտման փուլում են։ Մինչև լուրի պաշտոնական խողովակներով ճշտումը, իմ կողմից որևէ արձագանք և քաղաքական գնահատական չի լինելու (ավելորդ է ասել, նաև քրոջս կողմից, ով հարուցված «գործի» հետ կապ ունի այնքանով, որքանով իմ հարազատ քույրն է)։ Էս մասին դեռ շա՜տ ենք խոսելու։
2. Ես գտնվում եմ պաշտոնական արձակուրդում։ Եթե մինչ արձակուրդիս ավարտը՝ օգոստոսի 13-ը, ինձ ևս մեղադրանք չառաջադրվի և ԱԺ-ն շրջանցելով չկալանավորվեմ (օրինակ, 1926 թ. ընդունված ՍՍՀՄ Քրեական օրենսգրքի 58.1 հոդվածով՝ հակահեղափոխական գործունեություն ծավալելու համար), ապա կհանդիպենք մամուլի ասուլիսում։
Հ. Գ. Ողջամտությունը, տղամարդկությունն ու հայրենասիրությունն ավելի շուտ կկպնեն այս կրկեսի նախաձեռնողների ու կատարողների ազգանուններին, քան՝ հանցագործություն եզրույթը Ֆարմանյան ազգանվանը»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Շիրակի ընդհանուր իրավասության դատարանը Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու  որոշում է կայացրել: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափի խարդախություն կատարելու համար։ Վերջինիս նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր