09:09 - Տարադրամի փոխարժեքը հոկտեմբերի 24-ին         22:00 - «Արգանդի պարանոցի զրոյական փուլի քաղցկեղի բուժումը կլինի անվճար». Վահե Տեր-Մինասյան      21:18 - Ձեր հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը». բաց նամակ Նիկոլ Փաշինյանին    

10 օգոս 2018 15:42

Վիրահատության ժամանակ բժշկական կենտրոնում 42-ամյա բնակչուհին մահացել է

Վիրահատության ժամանակ բժշկական կենտրոնում 42-ամյա բնակչուհին մահացել էՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում Երևանի 42-ամյա բնակչուհու մահվան դեպքի առթիվ: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:
2018թ. օգոստոսի 7-ին՝ ժամը 16:50-ին, Շենգավիթ բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ վիրահատության ժամանակ հիվանդը մահացել է:
Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ-ից ստացվել է 42-ամյա կնոջ մահվան մասին բժշկական վկայականի պատճենը, որի համաձայն՝ վերջինս մահացել է աղիների միջընդերքի թրոմբոզի, որովայնի օրգանների հետորովայնամզային տարածության տարածուն արյունազեղումների, թոքի այտուցից:
Նկատի ունենալով, որ նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված առերևույթ հանցագործության հատկանիշներ՝ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ 42-ամյա կնոջ մահվան դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Աղբյուր` Փաստինֆո

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր