18:07 - Տեսանյութ. Քաշքշոցներ ու հայհոյանքներ՝ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ         17:45 - Տեսանյութ. Վերադարձիր, թե չէ կկախվեմ. ինքնասպանություն Շիրակի մարզում      17:15 - Ճրագալույցի Սուրբ պատարագ Երևանում /Ուղիղ միացում/    

11 օգոս 2018 13:20

Որքան էլ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի համար հասարակ լեզվով է խոսում,միևնույն է՝ նրա խրատները տեղ չեն հասնում

Որքան էլ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի համար հասարակ լեզվով է խոսում,միևնույն է՝ նրա խրատները տեղ չեն հասնումԼրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Նիկոլ Փաշինյանի մեսիջները տեղ չեն հասնում: Փաշինյանն ասում է` ձեզ ազատություն է տրվել աշխատելու, արարելու, հարկայինը, մաքսայինը, ոստիկանը և այլոք ձեզ չեն կպնելու ազատ եք, ոչ ոք ձեր բիզնեսին փայ չի մտնելու, աշխատեք, արարեք: Ոչ միայն հասարակ մարդիկ, այլեւ համայնքների ղեկավարները հին սովորությամբ կառավարությունից օգնություններ, արտոնություններ են ուզում, դոտացիաներ և սուբվենցիաներ: Որքան էլ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի համար հասարակ լեզվով է խոսում, սակայն սեփական ոտքերի վրա կանգնելու, ուրիշից ձուկ չխնդրելու, այլ իր համար ամեն օր ձուկ որսալու մասին Փաշինյանի խրատները դեռ տեղ չեն հասնում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր