18:07 - Տեսանյութ. Քաշքշոցներ ու հայհոյանքներ՝ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ         17:45 - Տեսանյութ. Վերադարձիր, թե չէ կկախվեմ. ինքնասպանություն Շիրակի մարզում      17:15 - Ճրագալույցի Սուրբ պատարագ Երևանում /Ուղիղ միացում/    

11 օգոս 2018 14:20

«Հետո ազգովի բողոքելու են այդ օլիգարխից, թե չի թողնում՝ արդար գյուղացին աշխատի»

«Հետո ազգովի բողոքելու են այդ օլիգարխից, թե չի թողնում՝ արդար գյուղացին աշխատի»Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սա սուպերմարկետում տեղական և բելառուսական մսերի գներն են՝ համապատասխանաբար 3490 և 2990 դրամ գներով։
Հասկանում եք, չէ՞, որ մեր գյուղացին եթե միսը վաճառի սուպերմարկետին 2000 դրամով, սուպերմարկետում գումարվի ՕՐԻՆԱԿԱՆ ճանապարհով 20% ԱԱՀ, կդառնա 2400 դրամ, սուպերմարկետը կավելացնի 15% հավելյալ գին, կվաճառվի 2760 դրամով։ Բնականաբար, բելառուսական միս չի ներմուծվի։

Հիմա անցնենք փոքր միջինին։ Գյուղացին եթե տա թաղային մսի փոքր խանութներին 2000 դրամով, խանութի շրջհարկը կբարձրանա մաքսիմում 5%, դարձավ 2100, և խանութի տերն, ավելացնելով 20%, հանգիստ կարող է վաճառել 2600 դրամով։ Կամ, լավ, գյուղացին բերեց-հանձնեց 2500 դրամով, խանութը կարող է վաճառել 2990 դրամով, ինչը սուպերմարկետում բելառուսական մսի գին է։ Փոքր ու միջինի համար հիանալի շանս է, չէ՞, դե եթե նրանք էլ վաճառեցին իրենց միսը սուպերմարկետի գնով, էլի անիծելու են իրենց բախտը։

Հ.Գ․ Ասե՞մ՝ էս թեմայի հանգուցալուծումը որն է լինելու։ Մի օլիգարխ շատ մեծ ներդրում է անելու, մեծ ֆերմաներ բացի ու մոտ 1800-ով սկսի տավարի միս մատակարարել բոլորին, ու հետո ազգովի բողոքելու են այդ օլիգարխից, թե չի թողնում՝ արդար գյուղացին աշխատի»։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր