22:19 - Եղանակը Հայաստանում հունվարի 21-ին         22:00 - Օրվա խորհուրդ. Հունվարի 21      21:40 - Մահացել է Սարգիս Հացպանյանը    

22 հուլ 2016 18:46

«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց. Մխիթարյանը` գոլի հեղինակ

Չինաստանում ուսումնամարզական հավաք անցկացնող «Մանչեսթեր Յունայթեդն» այսօր կայացած ընկերական խաղում ուժերը չափեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ: Անգլիական ակումբը պարտվեց 1:4 հաշվով:

«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում միակ գոլը 59-րդ րոպեին հեղինակեց թիմի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Մխիթարյանը, սակայն,  66-րդ րոպեին փոխարինվեց:

Այսպիսով` իր առաջին գոլը Մխիթարյանը խփեց իր նախկին թիմի` Դորտմունդի «Բորուսիայի» դարպասին: Հաջորդ հանդիպումը մանկունյանցիները կանցկացնեն Պեկինում` մրցելով «Մանչեսթեր Սիթիի» հետ:


loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր